ՔՊ քարտուղարի գործով Քննչականը հաստատում է․ կա քրեական վարույթ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի շուրջ աղմկոտ պատմությունը մտել է քրեական փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտը չկատարելը)։ Այս արարքը նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։
Սա մեղմ մասն է։ Բայց քանի որ Արթուր Հովհաննիսյանը պաշտոնատար անձ է, և Էդգար Ղազարյանի պնդմամբ դատավճռի չկատարումը նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք է, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են, որ այս փուլում «իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»։
Հիշեցնենք՝ հրապարակային տեղեկությունների համաձայն, գործընթացը մեկնարկել է Էդգար Ղազարյանի հաղորդման հիման վրա և վերաբերում է դատարանի որոշման ոչ նյութական մասին՝ հրապարակային ներողություն խնդրելու պարտավորությանը։
Արդյոք նախաքննությունը կհանգեցնի պատգամավորի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն, որի համար գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է Ազգային ժողով գնա՝ մեղադրանքի թույլտվության համար, պարզ կդառնա քննության հաջորդ փուլերում։
Ժողովուրդ օրաթերթը հետևողական է այս թեմային, և անհրաժեշտ է տեղեկացնել, որ Արթուր Հովհաննիսյանը իրավապահներին արդեն հայտնել է, թե դատավճիռն այնպես է կայացվել, որ 1-ին լրատվականի և ԱԺ լրատվականի միջոցով ներողություն խնդրելը ՔՊ խմբակցության քարտուղարի համար հասու միջոցներ չեն։ Մինչդեռ նա կարող է հանգիստ գրություն ուղարկել և լրատվամիջոցին, և ԱԺ լրատվական վարչությանը՝ խնդրելով իրեն հնարավորություն տալ կատարելու դատավճիռը։ Ինչու չի արել, ինչ պատասխան է ստացել՝ դեռ անհասկանալի է։
Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանն այն անձն է, ում 2017-ին նրա ավտոմեքենայի միջից ոստիկանները գտել էին 0.24 մգ թմրանյութ, նրան ձերբակալել էին, հարուցվել էր քրեական վարույթ։ Հիմա Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ երկրորդ վարույթն է հարուցված՝ այս անգամ դատավճիռը չկատարելու հիմքով»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց