Աննայի իշխանությունն ինչ-որ պահի ավելի մեծ է եղել, դա դուր չի եկել Փաշինյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ամուսնալուծության վերաբերյալ այս օրերին բազում վարկածներ շրջանառվեցին։ Դրանք համադրելով՝ մենք հետեւյալ պատկերը ստացանք․ դեռ տարիներ առաջ` 2019-20 թվականներին, նրանց հարաբերությունները մի փուլ խիստ վատացել էին, եւ մոտ մեկ տարի կամ ավելի, նրանք իրար հետ չէին «ապրում», սակայն այդ ճգնաժամը երկուստեք ջանքերով հաջողվել է հաղթահարել, բայց վիճակը կրկին սրվել է 2025-ի կեսերին:
Աննա Հակոբյանի` Չինաստանում ուսանելու ծրագիրն էլ այդ ճգնաժամի հետեւանք էր, սակայն մեկնելը «չի փրկել» ամուսնությունը: Այն, որ կինը տեւական ժամանակ ամուսնու կողքին չէր, եւս վկայում է լարված հարաբերությունների մասին: Չնայած մի քանի փորձ արել են` ցույց տալու, որ ամեն ինչ նորմալ է:
Իսկ 25-ի վերջին կոնֆլիկտը սրվել է: Այս վերջին 3 ամիսներին, ըստ որոշ լուրերի, Փաշինյանն Աննա Հակոբյանին «աքսորել» էր Սեւանի կառավարական ամառանոց եւ, ըստ այդ լուրերի, արգելել իր թիկունքում որեւէ քայլ կատարել:
Ենթադրում ենք, որ նրա իշխանությունն ինչ-որ պահի ամուսնու իշխանությունից մեծ է եղել, եւ նա փորձել է կառավարման լծակներն իր ձեռքը վերցնել, ինչը դուր չի եկել ամուսնուն:
Ըստ ամենայնի, վերջինս նաեւ գիտակցել է, որ նախընտրական փուլում կնոջ ակտիվությունը կարող է վնասել իրենց վերարտադրությանը, եւ փորձել է պասիվացնել նրան:
Սակայն վիրավորված տիկինը որոշել է, որ դա իր իրավունքների ոտնահարում է, եւ վճռել է յուրովի «պատժել» ամուսնուն` նրա հեղինակությանն անդառնալի հարված հասցնելով:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց