Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը ցուցակում լինելու ցանկություն չունի. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արման Թաթոյանի «Միասնության թեւերի» հետ համապետական ընտրությունների գնացող «Շանթ» դաշինքի անդամ, Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը մտերիմներին ասել է, որ ինքն անձամբ չի լինի նախընտրական ցուցակում, իր տեղակալ Գոռ Թադեւոսյանը կլինի առաջին տասնյակում։ Կապանցիներն ասում են, որ Փարսյանը երեւի չի ուզում սրել հարաբերություններն իշխանության հետ եւ իր վարկանիշը հարվածի տակ դնել, եթե դաշինքը Կապանում շատ ձայն չտանի։
Չնայած Փարսյանը մեծ կազմով ներկա է գտնվել շաբաթ օրը «Միասնության թեւերի» հավաքին։ Ինչ վերաբերում է Գոռ Թադեւոսյանին, ապա նա անկուսակցական է, ավագանու անդամ է դարձել «Շանթ դաշինքի» ցուցակով, ժամանակին եղել է Սյունիքի մարզպետի տեղակալ, երբ մարզպետը ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանն էր։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց