Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Չնայած ընդամենը մի քանի ամիս իշխանությունները համարում էին, որ կա՛մ անհնար է թոշակ բարձրացնել, կա՛մ անիմաստ է (թոշակառուն շատ չգիտի՝ ինչպես ծախսել), սակայն օրերս Նիկոլ Փաշինյանը հանկարծ կտրուկ որոշում կայացրեց ապրիլի 1-ից ավելացնել թոշակները։ Ավելին, նախօրեին էլ հայտարարեց, թե կառավարությունը յուրաքանչյուր տարի գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կընդունի: Ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլև հանրության գերակշիռ մեծամասնությունը սա դիտարկում է նախընտրական տեսանկյունից:
Այդ կարծիքի հետ համաձայն է նաև «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, որն այդ ամենը ընտրակաշառքի դիտանկյունից է քննարկում։ «Նիկոլ Փաշինյանը վերջերս տարբեր գործողություններ է իրականացնում քվե ապահովելու համար։ Սկզբից որոշեց գնալ դասական քարոզչական «հնարքների» հետևից՝ հեծանվային արշավ, կնոջ հետ պոդքաստների վարում և այլն։ Տեսավ, որ արդյունք չի տալիս, խնդրեց Ամերիկային, որ փաստաթղթի ինչ-որ կտոր բերի՝ անունը դնելով «խաղաղության երաշխիքներ», որպեսզի կարողանա դրա հիման վրա քվե կորզել։ Բայց իր վարկանիշի վրա դա որևէ դրական ազդեցություն չթողեց, կամ շատ չնչին էր այդ ազդեցությունը։ Արդեն դիմեց ռեալ ընտրակաշառքների։ Ներդրեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որն ընտրություններից հետո ուղղակի պայթելու է։ Ընդդիմադիր հատվածը, մասնավորապես մենք ասում ենք, որ կենսաթոշակը հնարավոր է նվազագույնը դարձնել 100 հազար, միջինը՝ 150 հազար դրամ։ Շուտով հրապարակելու ենք դրա բանաձևը։ Հասկացան, որ պատասխան պետք է տան թոշակառուներին՝ եթե ներուժը կա, ինչո՞ւ չեն բարձրացնում կենսաթոշակը։ Արդյունքում գնացին ընտրակաշառքի։ 2026 թվականի բյուջեում այս մասին տող չկար, և նրանք միտում էլ չունեին կենսաթոշակները բարձրացնելու։ Զուգահեռ զինվորական ծառայությունը դարձրեցին 1,5 տարի։ Սրանք բոլորն ընտրակաշառքի օրինակներ են։ Ընդամենը կատարել են գործողություն՝ առանց հասկանալու, առանց հիմնավորման ու հաշվարկների, ընդամենը մի քիչ ավելի քվե կորզելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նաիրի Սարգսյանն ու հավելում, որ Նիկոլ Փաշինյանին միշտ համարել է քաղաքական դերակատար և ոչ թե պետական գործիչ ու պետական դերակատար:
«Որովհետև իր միակ խնդիրն իր ընտրված ժամանակահատվածը, այդ թվում՝ պետական միջոցները, բյուջեն և ամեն ինչ ծառայեցնելն է հաջորդ անգամ ընտրվելու և ոչ թե պետության հիմքերն ամրապնդելու համար։ Պետության հիմքերը թուլացնելով՝ նա իր վերարտադրության հարցն է լուծում։ Նա անարժան գործիչ է՝ որպես պետական գործիչ»,-ամփոփում է Սարգսյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց