ՔՊ-ն փոխել է մարտավարությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Որոշ տեղեկություններով, սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ՔՊ-ի վարկանիշը, չնայած քրտնաջան փիառին, բարձրաստիճան հյուրերի, օրինակ, Վենսի այցին, նաեւ բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելուն, ոչ մի կերպ չի աճում։ Եթե ՔՊ-ն օրեր առաջ սպառնում էր ընդդիմությանը, թե` «թույլ չենք տալու Գյումրի 2», այսինքն` հետընտրական կոալիցիաներ, ապա հիմա մարտավարություն են փոխել` փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ընտրողի վրա, նրան հիասթափեցնել ու հուսահատեցնել, որ ներշնչեն` «իրենք արդեն հաղթած են», ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին։
Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նման բան հայտարարեց` առաջարկելով լրագրողներին «մարժ գալ», որ իրենք 26-ին ավելի շատ ձայն են հավաքելու, քան 21-ին են ստացել: Եվ սա հենց Փաշինյանի գաղափարն է, որը շուտով ՔՊ-ական խմբակը կսկսի լայնորեն կիրառել: Սրանով մի բանի են ուզում հասնել` մարդիկ մտածեն, որ, միեւնույն է, ՔՊ-ն արդեն հաղթել է, ի՞նչ իմաստ ունի գնալ ընտրության, քվեարկել եւ հետո հուսախաբ լինել: Գաղտնիք չէ, որ ընտրողների ցածր մասնակցությունից միայն ՔՊ-ն է շահելու: Նրա էլեկտորատը, այսպես թե այնպես, գնալու է ընտրատեղամաս, ու փոքր մասնակցության դեպքում իրենք մեծամասնություն կկազմեն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց