Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Տնտեսություն

Տեսնում ենք Վրաստանի աջակցությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի զարգացման ճանապարհին

Վրաստանի Սիղնաղի բնակավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը՝ երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։

Վրաստանի վարչապետը ողջունել է ՀՀ կառավարական պատվիրակությանը և ընդգծել երկու երկրների միջև առկա բարեկամական կապերի փաստը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ այս բարեկամական, ավանդական կապերը երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հիմքն են։ «Ինչ խոսք, համագործակցության այս մակարդակը թույլ է տալիս ապագայում մեծ հաջողության հասնել միասին, ուժեղացնել մեր երկրները, մեր համագործակցությունն իսկապես ավելացնել: Մենք պետք է համոզվենք, որ այս համագործակցությունն ամրապնդվում է: Մենք շատ ուրախ ենք, որ մեր երկրների միջև բազմաոլորտ համագործակցություն ունենք. համագործակցություն, որը մեր գործընկերության խորացմանն է նվիրված»,– ասել է Վրաստանի վարչապետը:

Իրակլի Կոբախիձեն շեշտել է, որ Հայաստանը Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության գործընկերների առաջին տասնյակում է, նաև այցելուների իմաստով առաջին եռյակում: «Մենք սերտ համագործակցություն ունենք կրթության, մշակույթի, ժողովուրդների միջև կապերի բնագավառներում, ռազմավարական հարաբերությունների ոլորտում, և սրա հիման վրա մենք մեծ ներուժ ունենք բոլոր ուղղություններով, որպեսզի ավելի խորացնենք փոխգործակցությունը:

Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որ պահպանենք խաղաղությունը տարածաշրջանում, և մենք շատ ուրախ ենք, որ վերջին ամիսներին ձևավորված միտումները տարածաշրջանում այնքան կարևոր եղան։ Կարևոր է պատմական համաձայնությունը, համաձայնագիրը, որը դուք և Ադրբեջանը ստորագրեցիք։ Այս ամենը, իհարկե, շատ լավ հիմքեր է ընձեռում մեր տարածաշրջանի մասին ավելի լավ հոգ տանելու համար։ Մենք պետք է համոզվենք, որ մեզնից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի զարգացնենք մեր տարածաշրջանը»,– ասել է Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ երկկողմ այս ձևաչափը խիստ կարևոր է, որպեսզի քննարկվեն հարաբերությունները տարբեր ոլորտներում: «Եվ վերջում մեկ բան էլ՝ պարոն վարչապետ, անձնապես Ձեզ շնորհակալ եմ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ Ձեր ներդրման համար, որը շատ արժեքավոր է և մենք այն շատ բարձր ենք գնահատում»,– նշել է Իրակլի Կոբախիձեն։

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այսօրվա նիստը բարձր մակարդակով կազմակերպելու, հյուրընկալելու և գնահատանքի խոսքերի համար:

«Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Ձեր ցուցաբերած շարունակական աջակցության համար: Նաև հիմա տեսնում և զգում ենք Վրաստանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի և տնտեսական կապերի զարգացման ճանապարհին: Ավելին ասեմ, անկախությունից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան գնացք չէր մտել, բայց հիմա Ադրբեջանով, Վրաստանով գնացքներ են գալիս Հայաստան: Եվ հույս ունենք՝ առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կիրականացվեն երկաթուղով: Իհարկե, այս գործում անգնահատելի է Ձեր աջակցությունը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ կողմերը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն այն մեծ հնարավորությունների վրա, որ բացվում է տարածաշրջանի համար: «Իհարկե, հիմա միջազգային իրավիճակը շատ բարդ է և մեծ առումով տարածաշրջանային իրավիճակն է շատ բարդ: Բայց մյուս կողմից՝ հույս ունենք և համոզված ենք, որ ամեն դեպքում ռազմավարական առումով տարածաշրջանային ընկալումը շատ կարևոր է և մենք պետք է մեր ռազմավարությունները կառուցենք, իհարկե, յուրաքանչյուրս մեր օրակարգը ունենալով, բայց ակնհայտորեն, հնարավորությունների, մարտահրավերների, ռիսկերի տարածաշրջանային ընկալումը շատ կարևոր է»,- ասել է Հայաստանի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2021 թվականին ՀՀ Կառավարության ծրագրում ի հայտ եկավ մի հասկացություն, որ նախկինում մեր քաղաքական օրակարգում և խոսույթի մեջ չկար: «Դա մենք անվանում ենք տարածաշրջանացում: Այս առումով, իհարկե, Վրաստանի հետ մեր հարաբերություններն ունեն առանձնահատուկ նշանակություն։ Նաև ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին Վրաստանի աջակցությամբ՝ այդ գործում Վրաստանի դերը չափազանց կարևոր է, փորձում ենք նաև խորացնել եռակողմ տարածաշրջանային համագործակցություն՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կարծում եմ՝ սա էլ մի ուղղություն է, որը շատ մեծ հեռանկար ունի, և ես հույս ունեմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք այս առումով նույնպես որոշակի զարգացումներ ունենալ»,– ասել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը լավարկում է մթնոլորտը մեր տարածաշրջանում: Վարչապետը հույս է հայտնել, որ Վրաստանը նույնպես կկարողանա հասնել կարգավորման: «Մենք, ինչպես նախկինում, հիմա էլ միանշանակ և աներկբա հանդես ենք գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության աջակցությամբ»:

ՀՀ վարչապետը ևս շեշտել է երկու ժողովուրդների միջև առկա ջերմ, պատմական կապերը և հավելել, որ դրանք էական և կարևոր արժեք են։ «Բայց մեր ընկալումը նաև այն է, որ պետք է ինստիտուցիոնալ դարձնենք այդ էմոցիոնալ ջերմությունը, որը մեր ժողովուրդների մեջ կա՝ այն դարձնելով միջպետական հարաբերությունների բովանդակություն, հենարան և կառուցվածք: Եվ ես ուրախ եմ, որ ըստ էության, մենք հենց այս տրամաբանությամբ ենք աշխատում Վրաստանի հետ: Շնորհակալ եմ Ձեզ այս ընկալմանն աջակցելու համար։

Ընթացիկ օրակարգերը նույնպես կարևոր են: Մենք նաև վարչապետ Կոբախիձեի հետ առիթ ունեցանք քննարկել, թե ինչպես առավել էֆեկտիվ դարձնենք ամենօրյա օրակարգերի հետ կապված հարցերը: Կրկին շնորհակալ եմ վարչապետին՝ այդ հարցում նույնպես ընդառաջ գնալու և ամենօրյա ռեժիմով աշխատելու, լուծումներ տալու պատրաստակամության համար»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանն ու հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը միտված քայլերին։ Վարչապետ Փաշինյանը Վրաստանի գործընկերներին մանրամասներ է ներկայացրել TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։