ՀՀ-ում խաղային ոլորտի վերաբերյալ անօրինական գովազդի տարածումն արգելված է․ ՊԵԿ-ը հիշեցնում է
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում արգելվում է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, վիճակախաղի (այդ թվում՝ տոտալիզատորի), ինչպես նաև դրանց կազմակերպիչների վերաբերյալ ցանկացած տեսակի գովազդ։
Օրենսդրության համաձայն՝ գովազդի տեղադրումը թույլատվում է բացառապես համապատասխան կազմակերպչի պաշտոնական կայքում և խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորի (խաղասրահի, բուքմեյքերային գրասենյակի) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա։ Կոմիտեն ընդգծում է, որ տվյալ իրավակարգավորման խստագույն պահպանումը պարտադիր պահանջ է։
Սակայն վերջին շրջանում ՊԵԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ աճել են սահմանված արգելքների շրջանցման փորձերը։ Գովազդի արգելքը շրջանցվում է տարբեր մեխանիզմներով։
Սոցիալական ցանցերի օգտատերերի, բլոգերների, հայտնի մարզիկների, երգիչների կամ շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների կողմից պարբերաբար տարածվում են անուղղակի և քողարկված գովազդային բնույթի նյութեր։
Համացանցում զգալիորեն աճել են նաև այն դեպքերը, երբ օտարերկրյա պետություններում գործող կայքերն իրենց խաղային գործունեությունը գովազդում են ՀՀ տարածքում՝ ծառայություններ առաջարկելով ՀՀ քաղաքացիներին։ Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված խաղային գործունեությամբ զբաղվող ընկերությունները ևս փորձում են տարատեսակ մեխանիզմների կիրառմամբ շրջանցել գովազդի արգելքը։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ուղղակի կամ անուղղակի ձևերով օրենսդրական արգելքի շրջանցումը՝ ներառյալ միջնորդավորված, քողարկված կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, ենթակա է իրավական գնահատման և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...