Չինաստանը ստեղծել է վերականգնվող էներգետիկայի աշխարհի խոշորագույն համակարգը
Ըստ Չինաստանի Էներգետիկայի պետական վարչության հրապարակած տվյալների՝ մինչև 2025 թվականի վերջը Չինաստանում վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդհանուր դրվածքային հզորությունը հասել է 2,34 միլիարդ կիլովատի:
14-րդ հնգամյա պլանի ժամանակահատվածում Չինաստանը ստեղծել է աշխարհի խոշորագույն և ամենաարագ աճող վերականգնվող էներգետիկայի համակարգը. դրվածքային հզորության մասնաբաժինը մոտ 40%-ից աճել է մինչև 60%: Պատմության մեջ առաջին անգամ քամու և արևային էներգետիկայի գումարային դրվածքային հզորությունը գերազանցել է ջերմային գեներացիայի հզորությունը՝ 2020 թվականի 530 միլիոն կվտ-ից հասնելով 1,84 միլիարդ կվտ-ի 2025 թվականին՝ հաղթահարելով միլիարդ կվտ-ի 13 սահմանագիծ: Էներգիայի նոր կուտակիչների դրվածքային հզորությունն առաջին անգամ գերազանցել է 100 միլիոն կվտ-ի շեմը՝ կազմելով համաշխարհային ցուցանիշի ավելի քան 40%-ը:
«Հսկայական լիցքավորման սարքերը» քամու և արևային էներգիայի արտադրությունը դարձնում են ավելի կայուն: Վերականգնվող էներգիայի «կանաչ» հավաստագրերի առևտրի տարեկան ծավալը գերազանցել է նախորդ բոլոր տարիների գումարը, արագացել է «կանաչ» էներգիայի սպառման խթանման մեխանիզմների ստեղծումը: Այս ամենի հետևում կանգնած է էներգամատակարարման կառուցվածքի մշտական օպտիմալացումը: 14-րդ հնգամյա պլանի ժամանակահատվածում Չինաստանում իրականացվել է թռիչքաձև զարգացում նոր էներգետիկայի ոլորտում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»