Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը

100% մասնակցություն առեւտրային կազմակերպությունում. փոխվարչապետ Խաչատրյանի հայտարարագրի հետքերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պաշտոնին նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Հանրապետության նախագահի հրամանագրով։ Մինչ այդ նա զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ պետական կառավարման համակարգում՝ նախկինների օրոք և մասնավոր հատվածում․ եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՀՀ ֆինանսների նախարար, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների խորհրդի անդամ և ֆինանսական տնօրեն։

Անշարժ գույք

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով փոխվարչապետի 2024-ի հայտարարագիրը, պարզեց, որ փոխվարչապետը համատեղ սեփականության իրավունքով տիրապետում է մի շարք անշարժ գույքերի՝ Երևանում և Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող բնակարանին, անհատական բնակելի տանը, ավտոտնակներին և հողամասերին։

Մասնավորապես, 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի համաձայն, փոխվարչապետը տարեսկզբին ուներ 6 միավոր անշարժ գույք․

Այգետնակ (ամառանոց) – Երևան, Շենգավիթ, համատեղ սեփականություն
o Ձեռքբերում՝ 30/05/2008 (այլ եղանակով)

Հողամաս – Տավուշ, Դիլիջան, համատեղ
o Ձեռքբերում՝ 02/11/2007 (գնում)
o Օտարում՝ 10/12/2024 (վաճառք)

Ավտոտնակ և ավտոկայանատեղի – Կոտայք, Ջրվեժ, համատեղ
o Ձեռքբերում՝ 02/07/2019 (գնում)

Պաշտպանված ավտոտնակ/ավտոհանգրվան – Կոտայք, Ջրվեժ, համատեղ
o Ձեռքբերում՝ 02/07/2019 (գնում)

Հողամաս – Կոտայք, Ջրվեժ, համատեղ
o Ձեռքբերում՝ 02/07/2019 (գնում)

Բնակարան – Երևան, Կենտրոն, համատեղ
o Ձեռքբերում՝ 24/10/2016 (գնում)

Անհատական բնակելի տուն – Կոտայք, Ջրվեժ, համատեղ
o Ձեռքբերում՝ 02/07/2009 (գնում)

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող հողամասը, որը ձեռք էր բերվել 2007 թվականին, 2024 թվականի դեկտեմբերի 10-ին վաճառվել է։ Սակայն հայտարարագրում վաճառքի գումարը չի նշվում, ինչը կարող է լրացուցիչ պարզաբանման կարիք ունենալ։

Տրանսպորտային միջոցներ

Տրանսպորտային միջոցների մասով 2024 թվականին արձանագրվել է փոփոխություն․ փոխվարչապետը հունիսի 15-ին գնել է 2023 թվականի արտադրության SUZUKI մակնիշի ավտոմեքենա՝ 12 միլիոն 200 հազար դրամով։ Միևնույն ժամանակ նոյեմբերի 9-ին վաճառվել է 2014 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենան՝ 5 միլիոն 225 հազար դրամով։ Վաճառքի և գնման գումարների տարբերությունը կազմում է մոտ 7 միլիոն դրամ։

MAZDA (2014 թ.)
o Ձեռքբերում՝ 12/01/2021 (գնում)
o Վաճառք՝ 09/11/2024
o Վաճառքի գումար՝ 5,225,000 դրամ

SUZUKI (2023 թ.)
o Ձեռքբերում՝ 15/06/2024 (գնում)
o Գումար՝ 12,200,000 դրամ

Դրամական միջոցներ

Հաշվետու տարվա ավարտին հայտարարագրված են հետևյալ դրամական միջոցները՝
Բանկային ավանդ՝ 15,000 ԱՄՆ դոլար
Բանկային հաշիվների մնացորդ՝ 3,380,000 դրամ, 5,000 ԱՄՆ դոլար
Կանխիկ դրամ՝ 10,000 ԱՄՆ դոլար

2024 թվականի եկամուտներ

Աշխատավարձ (Վարչապետի աշխատակազմ) – 22,191,120 դրամ
Գույքի վաճառքից եկամուտ – 5,225,000 դրամ
Բանկային տոկոսներ («Ամերիաբանկ») – 170,000 դրամ

Ընդհանուր եկամուտ՝ 27,586,120 դրամ

Վարկային պարտավորություններ

Վարկի մայր գումարի մնացորդ (31.12.2024) – 9,800,000 դրամ

Մասնակցություն առևտրային կազմակերպություններում

Փոխվարչապետը շարունակում է մասնակցություն ունենալ մի շարք առևտրային կազմակերպություններում՝

«ԿՈԴՌԱԻԶԵՌ» – 34% (31/05/2019)
«ՌԵՎՈԼՈՒՇՆԱՐԻ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» – 2.19% (26/08/2021)
«ԿՈԴԵՈԳՌԱՄ» – 100% (05/06/2019)

Նա նաև անդամակցում է Տնօրենների հայկական ինստիտուտ ՀԿ-ին։

Հարցականներ և հնարավոր անհամապատասխանություններ

«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմամբ՝ հայտարարագրում առկա են մի շարք հանգամանքներ, որոնք կարող են առաջացնել հարցեր․

Անշարժ գույքի վաճառքի գումարի բացակայություն – Տավուշի Դիլիջանի հողամասը վաճառվել է 2024 թվականին, սակայն հայտարարագրում չի նշվում վաճառքի գումարը։

Տրանսպորտային միջոցների փոխարինում – 2024 թվականին ձեռք է բերվել 12,2 մլն դրամ արժողությամբ SUZUKI, մինչդեռ MAZDA-ն վաճառվել է 5,225 մլն դրամով։ Տարբերությունը կազմում է գրեթե 7 մլն դրամ, ինչը ենթադրում է լրացուցիչ ֆինանսական աղբյուր։

Դրամական միջոցների կառուցվածք – Փոխվարչապետը հայտարարագրել է համեմատաբար բարձր դոլարային կանխիկ միջոցներ (ընդհանուր՝ 30,000 ԱՄՆ դոլար՝ ավանդ, հաշիվ, կանխիկ), ինչը պետական բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում սովորաբար ուշադրության կենտրոնում է հայտնվում՝ դրամական միջոցների աղբյուրների և պահպանման ձևի տեսանկյունից։

Բիզնես մասնակցություն – Փոխվարչապետը շարունակում է ունենալ բաժնեմասեր առևտրային կազմակերպություններում, այդ թվում՝ 100% մասնակցություն «ԿՈԴԵՈԳՌԱՄ»-ում։ Հասարակական հետաքրքրության հարց է մնում կառավարման գործընթացներին ներգրավվածության աստիճանը և շահերի բախման հնարավոր ռիսկերը»։