Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախկին պաշտոնյա, պետական մրցույթների մեծ մասի հաղթող, ապա Երևան տեղափոխված գործարար Արման Հակոբջանյանը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում «Կապավոր» ընկերության սեփականատեր Հակոբջանյանին տարբեր տնտեսական բնույթի գործերով պարբերաբար հրավիրում են քննչական մարմիններ՝ հարցաքննությունների և պարզաբանումների համար։ Նա Հայաստանում ևս մրցույթներում հաղթում է և խոշոր շրջանառություն ունի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսքը մի քանի տնտեսական դրվագների մասին է, որոնց շրջանակում Հակոբջանյանին արդեն մի քանի անգամ «տանում-բերում» են քննչական մարմիններ։ Նրա շրջապատում, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, արդեն գրեթե չեն կասկածում, որ առաջիկայում կարող է քննարկվել նաև նրան կալանավորելու հարցը։
Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանը տարբեր տարիներին պաշտոններ է զբաղեցրել նաև Արցախի կառավարման համակարգում, իսկ Հայաստանում առավել հայտնի դարձավ Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր գազալցակայանները գնելու գործարքով։
Իրավապահ համակարգում ընթացող այս գործընթացների ֆոնին հետաքրքիր է նաև քաղաքական ու վարչական միջավայրի վերաբերմունքը նրա նկատմամբ։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախկինում Հակոբջանյանի հետ սերտ հարաբերություններ ունեցած պաշտոնյաների մի մասը այժմ նախընտրում է հեռավորություն պահպանել։ Մասնավորապես, տարածված խոսակցությունների համաձայն՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը, որը մշտապես համարվել է Արման Հակոբջանյանի «առատաձեռնության անխոնջ վկան», այս փուլում կարծես չի կարողանում որևէ կերպ փրկել գործընկերոջը ստեղծված իրավիճակից։
Դե, Գնել Սանոսյանն այժմ Հակոբջանյանի կարիքն այնքան էլ չունի․ նա ներկայումս ունի բարձր վարձատրվող պաշտոն՝ թղթով համարվում է կառավարության ներկայացուցիչ «Լիդիան Արմենիա» ընկերությունում՝ Ամուլսարի հանքավայրի ծրագրի շրջանակում։
Իրավապահ մարմինները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել մեր տեղեկությունները, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հետևել զարգացումներին։
Հիշեցնենք, որ ձմռանն էլ Գլխավոր դատախազի հրամանով քանդվեցին Արման Հակոբջանյանի Սևանի հայտնի շքեղ առանձնատան ներքևի օժանդակ շինությունները, որտեղ հաճախ խնջույքներ էր անում նույն Գնել Սանոսյանը»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...