Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը շուրջ երկու տարի է՝ չի կարողանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրել եւ համալրել Հանձնաժողովում առկա թափուր պաշտոնը։ Այս ընթացքում օրենսդիրների դատին բազում թեկնածուներ են ներկայացվել, սակայն՝ մեկը մյուսից ոչ կոմպետենտ, որոնք ծաղրի առարկա են դարձել խորհրդարանում «քննություն» տալու ժամանակ։
Վերջերս տեղեկություն տարածվեց, որ այդ գործընթացը միտումնավոր տապալման է տարել թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, որը շուրջ երկու տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի ընկերուհին է եւ չի ուզում այնպիսի մեկին աջակցել, որը կարող է ղեկավարել Հանձնաժողովը եւ դուրս մղել սիրելի ընկերուհուն։ Բանն այն է, որ եթե նոր անդամով համալրվի Հանձնաժողովը, ապա պետք է նախագահ ընտրեն։
Տեղեկացանք, որ խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել», որը, իշխանականների հավաստմամբ, ոլորտի պրոֆեսիոնալ է: Եփրեմ Կարապետյանը 2024 թվականին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով նշանակվել էր ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիտորինգի վարչության պետ:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»