ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական դեգերումներից հետո ՔՊ-ում գտել են հունիսի 7-ի համապետական ընտրությունների իրենց նախընտրական քարոզարշավի կարգախոսը, չնայած այդ մասին չեն թմբկահարում, սակայն այդ կարգախոսով պաստառներն արդեն մի քանի շաբաթ է՝ տեղ են գտել Հայաստանի քաղաքների փողոցներում։
Խոսքը կապույտ ֆոնին գրված ընդամենը մեկ բառի՝ «Խաղաղության» մասին է, որի տակ Փաշինյանի մատներով ցուցադրվող սրտիկ նշանն է նկարված։
Մեզ պատմեցին, որ ՔՊ ակտիվում միանշանակ չեն ընդունել մեկ բառանոց կարգախոսը, այլ տարբերակներ են առաջարկել, սակայն, ըստ ամենայնի, ՔՊ-ում հասկացել են, որ ինչ միտք էլ գրեն պաստառին, իրենց թիրախավորելու են, ուստի նախընտրել են կարճ-կոնկրետ մի բառով հանդես գալ, որը, իրենց կարծիքով, անխոցելի է։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց