Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ՔՊ ֆրակցիային հրահանգ է իջել՝ այսուհետ բոլոր հարթակներից խոսել անցած 8 տարիների ընթացքում կառավարության արած գործերի մասին, հնարավորինս դրանք թմբկահարել, քաղաքացիներին անընդհատ ցույց տալ, թե ինչեր են արել իրենք։ Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանն էլ երեկ նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, որի ընթացքում ՔՊ-ական երեսփոխանները նախապես համաձայնեցված հարցերով կառավարության անդամներին մղում էին ինքնագովեստի, թե որքան ահռելի աշխատանքներ են արել դպրոցաշինության, ճանապարհների կառուցման եւ այլ ոլորտներում։
Մեկը մյուսին լրացնելով՝ փորձում էին տպավորություն ստեղծել, թե գործ ունենք ոչ թե ավերիչ, այլ արարիչ իշխանությունների հետ։ Ոմանք այնքան էին մտել դերի մեջ, որ, չլսելով կառավարության անդամի պատասխանները, պատասխանից չբխող արձագանք էին հնչեցնում, օրինակ, Ջուլիետա Ազարյանն Արարատ Միրզոյանին շանս էր տվել խոսել, Մերձավոր Արեւելքի պատերազմով պայմանավորված, տարբեր երկրներում մեր հայրենակիցների տունդարձի մասին։
Միրզոյանն էլ հատ-հատ թվարկեց, թե որ երկրում որքան հայ կա, ինչ խնդիրներ ունեն, ասաց` բոլորին օգնել են, հոգացել, որ ավտոբուսներով հասնեն Օման, այնտեղից վերադառնան հայրենիք, եւ գործընթացը շարունակվում է։ Տիկին պատգամավորն «արձանագրեց», թե իրականությունից, փաստորեն, հեռու են մամուլում տեղ գտած վերնագրերը, որ այս օրերին մեր հայրենակիցները ստիպված են մի քանի անգամ թանկ ավիատոմսեր գնել վերադարձի համար` կառավարությունն այդ հարցերը հոգում է։ Միրզոյանը հակադարձեց, թե ինքը նման բան չի ասել, եւ կրկնեց, թե խոսքն ավտոբուսներով տեղափոխման մասին է»:
Մանրամասները՝ այստեղ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց