Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան Տիգրանաշենում

«Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջև

Վահան Զանոյան

Ներհայկական քաղաքական դիսկուրսում նոր քննարկում է ծնվել. ութ նշանավոր սփյուռքահայ հայտարարությամբ հանդես եկան՝ կոչ անելով կասեցնել հակամարտությունը Հայաստանի կառավարության եւ Հայ Առաքելական Եկեղեցու միջեւ։ Հայտարարությունն արագ տարածվեց։ Կարճ ժամանակ անց մեկ այլ ականավոր սփյուռքահայ՝ դոկտոր Գարո Արմենը, հայտարարություն հրապարակեց՝ քննադատելով խմբի դիրքորոշումը։

 

Ես չեմ անդրադառնա երկու հայտարարությունների հարաբերական արժանիքներին. սա այս մեկնաբանության նպատակը չէ։ Սակայն կուզենայի կանգ առնել մեկ նախադասության վրա, որը, կարծես, որոշ ընթերցողների մեջ դժգոհություն է առաջացրել։Վիճահարույց հատվածը սա է. 

«Նույնիսկ եթե այն դիտավորյալ չէ, Հայաստանի կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները սփյուռքի հետ՝ մի բան, որ չկարողացան անել նույնիսկ Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային Միությունը:»։

Հայտարարությունն կատաղի քննադատության ենթարկվեց ամենատարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ ենթադրյալ պատմական «անճշտությունների» եւ ներկա կառավարության քաղաքականությունը Խորհրդային Միության ու Օսմանյան կայսրության քաղաքականություններին համեմատելու անտեղիության պատճառով։

Բայց հայտարարությունը «կեղծ» հռչակելու շտապողականությունը վտանգ է առաջացնում չնկատել Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային ճգնաժամի ամենախոր խնդիրը. ապակառուցողական այն աստիճանը, որովպետական օրակարգն ու շահերն հեռացել են ավելի լայն ազգային օրակարգից ու շահերից ։Փաստն այն է, որ եւ՛ Թուրքիան (Օսմանյան կայսրությունը չէ, քանի որ այն ժամանակ ժամանակակից իմաստով Սփյուռք դեռ գոյություն չուներ), եւ՛ Խորհրդային Միությունն իրոք փորձում էին սեպ խրել Սփյուռքի ու Հայաստանի միջեւ։ Վկայությունները բազմաթիվ են։ ԽՍՀՄ-ն երկյուղում էր ազգայնական գաղափարներից, որոնք կարող էին Խորհրդային Հայաստան ներթափանցել սփյուռքյան մտավորականների միջոցով։ Սփյուռքի հետ կապ ունեցող մարդկանց, այդ թվում՝ հարազատներ ունեցողներին, կասկածանքով էին վերաբերվում ու հաճախ հետապնդում։ Սփյուռքյան գրականության մուտքը Հայաստան արգելված էր։ Այն, այնուամենայնիվ, մաքսանենգ ճանապարհով բերվում էր ու դառնում այնպիսի հանճարեղ մտավորականների վայելքի առարկա, ինչպիսիք էին Ռաֆայել Իշխանյանը, Բաբկեն Չուգասզյանը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Ռազմիկ Դավոյանը, Սոս Սարգսյանը, Աբրահամ Ալիքյանը (որն այն ժամանակ Մոսկվայում էր ապրում): Մարդիկ արգելված պարբերականները միմյանց էին փոխանցում՝ հաճախ ռիսկի ենթարկելով իրենց անվտանգությունն ու կյանքը։ Խիստ գրաքննության էին ենթարկվում ոչ միայն Դաշնակցության որոշ թերթեր (ինչպես «Բագինը» եւ «Ազդակը»), այլ Սփյուռքի գրեթե բոլոր հրատարակությունները։

 Անճարում

Լուսանկարը` REUTERS/Mohamed Azakir

Հետեւաբար, ճշմարիտ է ոչ միայն այն, որ ԽՄՀՄ-ն ակտիվորեն փորձում էր Սփյուռքի ու Խորհրդային Հայաստանի միջեւ սեպ խրել, այլեւ այն, որ այն ի վերջո չհասավ բաժանության իր ցանկալի աստիճանին՝ մեծ մասամբ հենց Հայաստանի մտավորականների հայրենասիրության շնորհիվ։Թուրքիան, իր հերթին, բացահայտ ու հռչակված հակակրանք ունի այն ամենի հանդեպ, ինչն անվանում է «արտաքին» ու «սփյուռքյան» ազդեցություն Հայաստանի Հանրապետության քաղաքականության վրա, հատկապես՝ Անկախությունից հետո։ Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես նաեւ նախագահ Էրդողանն մի շարք հրապարակային հայտարարություններ են արել, որոնցում գուժել են Սփյուռքի «բացասական ազդեցությունը» ՀՀ քաղաքականության վրա։ 2024 թվականին Էրդողանը հայտարարեց, որ «Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղությանն ավելի մոտ կլիներ, եթե ձերբազատվեր արտաքին ազդեցություններից ու Սփյուռքից կախվածությունից»։ Թուրքական կառավարությունը բազմիցս փորձել է խրախուսել Հայաստանի կառավարությանը բացառել Սփյուռքի մասնակցությունը պետական որոշումների ընդունման գործում։ԽՍՀՄ փորձերը Սփյուռք-Հայաստան հարաբերություններում լուրջ արգելք դարձան, բայց, ինչպես արդեն ասվեց, չկարողացան ջախջախել դրանք։ Սփյուռքի ազդեցությունն ու մասնակցությունը բացառելու Թուրքիայի քաղաքականությունը եւս հաջողություն չունեցավ։ Այս երկու քաղաքականությունների ձախողման ապացույցը Սփյուռքից նորանկախ Հայաստան հոսած հսկայական նյութական, մարդկային ու մշակութային ռեսուրսներն էին:Ներկա կառավարության կողմից «Իրական Հայաստան» գաղափարախոսության ի հայտ գալուն պես ազգային ու պետական օրակարգերի միջեւ անջրպետը ոչ միայն ահագնացող կերպով խորացավ, այլեւ պաշտոնապես ամրագրվեց նաեւ որպես Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականություն։ «Իրական Հայաստան գաղափարախոսությունը» բազում հակասական ու վիճելի կառուցատարրեր ունի, սակայն դրանց մեծ մասն այս հոդվածի շրջանակից դուրս է ու առանձին քննարկում է պահանջում։ Կանդրադառնամ միայն կենտրոնական բաղադրիչին, որն ուղղակիորեն առնչվում է թեմային. Հայրենիքն ամբողջությամբ նույնացնել ու սահմանափակել ներկայիս միջազգայնորեն ճանաչված հայկական պետությամբ, այն է՝ 29,743 քառակուսի կիլոմետրով, որի քարտեզը վարչապետը սիրում է թափահարել՝ նոր «գաղափարախոսությունը» շարադրելիս։ Այն ամենը, ինչ դուրս է այդ տարածքից, պաշտոնապես հանվել է պետության մտահոգությունների ու պատասխանատվության ոլորտից եւ Հայրենիքի մաս չի համարվում։Որեւէ հայկական կառավարություն պետական ու ազգային օրակարգերի անջատումն այդ չափով չէր պաշտոնականացրել։ Երբ հայրենասիրությունն այնքան վարկաբեկված չէր, ինչպես այսօր ՀՀ կառավարության շնորհիվ, հենց այն էր կենդանի պահում կապը երկու օրակարգերի միջեւ։ Սա ճիշտ էր Խորհրդային Հայաստանի ամենամութ շրջանում, ճիշտ էր Առաջին Հանրապետության, Անկախության հռչակագրի, Երրորդ Հանրապետության, ու նույնիսկ ներկա կառավարության առաջին երկու տարիների ընթացքում՝ նախքան 2020 թ. 44-օրյա պատերազմի ռազմական պարտությունները։ Հենց այդ պատերազմից հետո է, որ ներկա կառավարությունը ներմուծեց «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը՝ քաղաքական անհրաժեշտությունից ելնելով, ձախողումն արդարացնելու կամ բացատրելու համար։ 2023 թ. սեպտեմբերին Արցախի վերջնական կորուստը «գաղափարախոսությունն» ամբողջովին ու գործնական հիմքի վրա ամրագրեց։Պետականությունն հայ ժողովրդի համար եղել է եւ պետք է մնա բացարձակ ու գերագույն արժեք։ Սակայն ՀՀ այսօրվա միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս մնացող ազգային շահերի, պատմության, ժառանգության, պատճառների, պատմական ինքնության ցուցիչների ու հայ հոգեւոր կյանքի խորհրդանիշների ամբողջությունը «Հայրենիք» հասկացությունից հանելը «գաղափարախոսություն» չէ. դա ծայրահեղ մինիմալիստական ժխտողականություն է։ Եվ դա ամենեւին հայ ժողովրդի արդի ձգտումների օրինական արտահայտությունը չէ ու երբեւէ այդպիսին չի եղել։Վիճահարույց հայտարարության քննադատներն այն հաճախ նաեւ «կատաղեցնող» են որակել։ Բայց եթե «Օսմանյան կայսրություն» բառերը փոխարինենք «Թուրքիայով», հայտարարությունը հիմնականում ճիշտ է, ու պետք է ազնիվ ինտելեկտուալ քննարկման, այլ ոչ թե կատաղության առարկա դառնա։Այսօրվա Հայաստանն, իհարկե, տարբեր է Խորհրդային Հայաստանից ու Առաջին Հանրապետությունից։ Բայց փաստ է, որ Սփյուռքում գերիշխող հայրենասիրական ու ազգային գաղափարները թե՛ Խորհրդային Միությունը, թե՛ Թուրքիան վտանգավոր էին համարում, ու այսօր ՀՀ կառավարությունն է, որ դրանք վտանգավոր է համարում։ Ուստի ոչ միայն սինդրոմն է համեմատելի, այլեւ դրա հետեւում թաքնված շարժիչ ուժը։


Լուսանկարը` REUTERS

Հետեւաբար, «վիրավորական  նախադասության» առանցքային ուղերձը, կարծես, ճշմարիտ է. Հայաստանի կառավարությունն իր «Իրական Հայաստան» գաղափարախոսության միջոցով հաջողել է պաշտոնականացնել հայկական ազգային ու պետական շահերի միջեւ հստակ ու բացարձակ տարբերակումը այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ն ու Թուրքիան նույն բանին ձգտել ու ձախողել էին հասնել անջատման այն մակարդային, որն ունենք այսօր:Հավանաբար, ապատեղեկատվության ամենավատ տեսակն է, որը հրամցնում են մարդիկ, ովքեր պետք է ավելի տ՝ պատմաբաններ, պրոֆեսորներ, գիտնականներ։ Երբ նրանք են սկսում աղավաղել պատմական փաստերը եւ սխալ մեկնաբանել քաղաքականությունները եւ դրանց իրական դրդապատճառները, նրանք ավելի մեծ վնաս են հասցնում ազգային պատմական ու քաղաքական դիսկուրսին, քան սովորական մարդիկ, ովքեր գործում կամ խոսում են տգիտությունից ելնելով։Վերոնշյալ հակասական հայտարարությունը ոչ միայն «կատաղեցնող» եւ ստահոդ է հռչակվել, այլ պատմության վերաբերյալ հեղինակների «ծայրահեղ տգիտությունն» արտացոլող։ Կփաստարկեի, որ նման հայտարարություններ անողներն իրենք եւս կա՛մ անտեղյակ են պատմությունից, կա՛մ, ինչն ավելի մտահոգիչ է, պատրաստ են գիտակցաբար աղավաղել պատմական փաստերը՝ քաղաքական նպատակներից ելնելով։

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: