Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս տարի նշում է հիմնադրման 20-ամյակը։ Կառավարությունը 106 մլն դրամ է հատկացրել նվագախմբի գլխավոր միջոցառման՝ գալա համերգի կազմակերպման համար: Հայտնի է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ին ելույթ կունենա չինական ծագում ունեցող ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։
Դեռևս հունվարի 26-ին «Փաստ» թերթն ուղարկել է գրավոր հարցում՝ խնդրելով մի քանի հարցի պատասխանել: Մասնավորաբար, ինչո՞ւ է որոշում կայացվել հրավիրել հենց դաշնակահար Լանգ Լանգին, որքա՞ն է կազմելու դաշնակահարի հոնորարը, տոմսերի վաճառք լինելո՞ւ է, թե՞ ոչ, ու, եթե լինելու է, ի՞նչ գնային քաղաքականություն է գործելու, ինչպե՞ս է բաշխվելու կառավարության հատկացրած 106 մլն դրամը։ Եվ վերջապես՝ 106 միլիոն դրամը «ծածկելո՞ւ» է բոլոր ծախսերը, թե՞ նվագախումբը հովանավորներ կամ այլ միջոցներ է փնտրելու։
Ըստ ՀՀ օրենսդրության, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պարտավոր էր գրավոր հարցմանը պատասխանել մինչև փետրվարի 2-ը կամ «հավել յալ ուսումնասիրություն» կատարելու պատճառաբանությամբ խնդրել 30-օրյա ժամկետ: Սակայն հարցումն ուղարկելուց անցել է մոտ 40 օր, իսկ պատասխան դեռևս չենք ստացել: Հետաքրքիր է՝ ի՞նչն է խանգարել նշյալ պարզ հարցերին պատասխանել, ի՞նչ կա թաքցնելու: Մենք հիմա էլ պատրաստ ենք հրապարակել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պատասխանը, թեկուզ նախատեսված բոլոր ժամկետներն անցել են, սակայն հենց միայն պատասխանից խուսափելու հանգամանքն, անկեղծ ասած, շատ կասկածելի է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց