Նարեկ Զեյնալյանը որոշել է երեքին միասին «փուռը տալ». «Հրապարակ»
Պարզվում է՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը, որը մոտ 1 տարի առաջ ազատվեց պաշտոնից, պաշտոնավարման ընթացքում «օրինականացրել» է ծննդօգնության կաշառքը, ծննդկանների հարազատները բժշկին գումարի տեսքով «շնորհակալությունը» հայտնել են հիվանդանոցում տեղադրված տերմինալի միջոցով՝ նշելով ծնունդն ընդունող բժշկի անունը, այսինքն՝ փոխանցում են կատարել։ Այս մասին տեղյակ են եղել առողջապահության նախկին և ներկայիս նախարարները՝ Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը։
Այսօրվա տնօրենը՝ Նարեկ Զեյնալյանը, հավանաբար, որոշել է երեքին միասին «փուռը տալ»։ Ասացին, որ վերջին շաբաթներին հարկայինից զանգահարում են տարիներ առաջ ծննդաբերած կանանց և համագործակցություն առաջարկում, որ եթե մի քանի տվյալ լրացնեն, իրենց վճարած գումարները հետ կստանան, քանի որ դրանք չեն հասել բժշկին։ Թե ուր են գնացել այդ գումարները, և ինչպես են հիմա վերադարձնելու, պարզ չէ։ Հիվանդանոցից չկարողացանք մեկնաբանություն ստանալ, սակայն ասացին, որ խոսքը 6 տարվա դեպքերի մասին է։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց