Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանն ու յուր քպականները, «ներկուսակցական քարոզի» անվան ներքո, իրականում զբաղված են ամենաիսկական նախընտրական քարոզարշավով: Հընթացս նկատենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ժամանակացույցը, ըստ որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մայիսի 8-ին և ավարտվում է հունիսի 5-ին ժամը 24:00-ին: Ու վերջ:
Իսկ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն նախընտրական քարոզչություն սկսել են իրականացնել մայիսի 8-ից երկու ամիս առաջ՝ այս ամսվա սկզբից: Սա իրավաբանները և քաղաքական շատ գործիչներ համարում են օրենքի կոպտագույն խախտում:
Բայց դա միայն խնդրի մի կողմն է: Այս քարոզարշավի ընթացքում, կարելի է ասել՝ ուղիղ եթերում, բոլորը տեսնում են վարչական ռեսուրսի հստակ չարաշահում, ի լրումն՝ Փաշինյանի կողմից իր վարչապետական լիազորությունների չարաշահում և վերազանցում: Ասենք՝ մի տեղ հանձնարարում է կոնկրետ անձի չնշանակել մանկապարտեզի վարիչ, ինչը դուրս է վարչապետի իրավասությունների շրջանակից, մեկ այլ տեղ «դաբրո» է տալիս խոշորացված համայնքի ղեկավարին՝ բնակավայրի ղեկավար նշանակելու, ինչը ևս իր լիազորությունների մեջ չի մտնում: Գումարած՝ տարաբնույթ խոստումներ է տալիս:
Եթե նա որպես ՔՊ վարչության նախագահ է հանդես գալիս, ապա ինչո՞ւ է ներկայանում վարչապետի «կոստյումով»: Եթե զուտ ներկուսակցական այց է, ինչո՞ւ է հանդիպումներ ունենում այլ քաղաքացիների հետ՝ էլի վարչապետական «կոստյումով»: Եթե վարչապետի այց է մարզեր, ապա ինչո՞ւ հենց հիմա, կամ՝ ինչո՞ւ ներկուսակցական քարոզչության քողի ներքո և 50 քպականների հետ: Մի խոսքով, այս բոլոր հակասականությունները վկայում են մի բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը բուն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից երկու ամիս առաջ քարոզարշավի է դուրս եկել: Ընդ որում, դրա ապահովման համար, ի դեպ, ներգրավվում են ոստիկանական ուժեր, այլ պետական մարմինների, ՏԻՄ-երի աշխատակիցներ ու անձնակազմեր: Ու դա օրենքո՞վ է: Եթե այլ քաղաքական ուժեր ևս դուրս գան «ներկուսակցական քարոզչության», իրավապահներն ու պետական այլ մարմինները նույն կերպ աջակցելո՞ւ են: Թե՞ հակառակը...
Հ.Գ.- Ի դեպ, նշենք, որ որոշ բնակավայրերում փողոցներում արդեն կախված են ՔՊ-ի քարոզչական պաստառները: Թե ինչ գումարներով, ում հաշվին, առավել ևս՝ ինչու, դեռ կանդրադառնանք:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...