Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի քաղաքական դաշտում նախընտրական գործընթացների ակտիվացմանը զուգահեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նույնպես սկսել է նախապատրաստվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, կուսակցությունը ապրիլին պատրաստվում է անցկացնել արտահերթ համագումար, որի ընթացքում կհաստատվի ընտրություններին մասնակցության հիմնական քաղաքական փաթեթը։
Մեր տեղեկություններով, կուսակցության վեցերորդ արտահերթ համագումարը տեղի կունենա ապրիլի 11-ին։ Այն նախատեսվում է անցկացնել Երևանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 12։00-ին։ Օրակարգում ներառված է երկու հիմնական հարց. նախատեսվում է հաստատել Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուներին, ինչպես նաև ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, կուսակցության ներսում արդեն մի քանի շաբաթ է՝ քննարկվում է ընտրական ցուցակի վերջնական կազմը։ Ըստ նույն աղբյուրների՝ ցուցակում կարող են հայտնվել ոչ միայն կուսակցության արդեն հայտնի ներկայացուցիչները, այլև մի շարք նոր և անսպասելի անուններ։ Նախատեսվում է ցուցակը ձևավորել այնպես, որ այն ընդգրկի ոչ միայն կուսակցական ակտիվին, այլև հանրային տարբեր ոլորտներից եկած նոր դեմքերի։ Այդ պատճառով էլ չի բացառվում, որ համագումարի ժամանակ ներկայացվող ցուցակը որոշակի անակնկալներ պարունակի։
Թե ովքեր կլինեն այդ մարդիկ, և ինչ կազմով «Լուսավոր Հայաստանը» կմտնի ընտրական պայքարի մեջ, կհստակեցվի արդեն ապրիլի 11-ին կայանալիք համագումարի ընթացքում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց