Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան

Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես սոցցանցերի օգտատերերից շատերը նկատած կլինեն, որ տարբեր անընդունելի դեպքերի հետ կապված հրապարակումների ներքո քիչ չեն արձագանքները, թե՝ «լավ է արել, քիչ է արել...»: Ու խոսքն ամենևին էլ քաղաքական կամ նույնիսկ մերձքաղաքական դեպքերի մասին չէ: Ենթադրենք (չնայած, ինչ «ենթադրենք») որևէ անձնավորություն կենցաղային հողի վրա հարվածել է մեկ ուրիշին, մյուսը փորձել է հրկիզել այնինչի մարագը, երրորդը մեկ այլ անթույլատրելի արարք է կատարել...

Թվում է՝ շարքային, մոլորակի այլևայլ վայրերում, ցանկացած հասարակության մեջ պատահող միջադեպեր են: Բայց մեկ էլ նայում ես տակի մեկնաբանություններն ու՝ «հա, շատ էլ լավ է արել», «էդ քիչ է, պիտի այսպես ու այնպես աներ» և այլն: Կա նաև հակառակը, թեպետ երկուսն էլ նույն պատճառահետևանքային կապն ունեն. օրինակ՝ պատանիների կամ դպրոցահասակների մասնակցությամբ որևէ ոչ ճակատագրական, թեթև մի դեպքի նկարագրություն է, ու մեկ էլ կտեսնես՝ «դրանց էս անել, էն անել, ծնողներին դատել, քառատել, կալանավորել, գամել անարգանքի սյանը...»:

Ստո՛պ: Հետաքրքիր է, այդ ո՞ր պահից սկսեցինք չարությունը, անգամ՝ հանցանքը, ուրիշի առողջությանը կամ ունեցվածքին վնաս պատճառելը արդարացնող դառնալ: Մյուս կողմից՝ ո՞ր պահից սկսեցինք այսքան չար, ագրեսիվ դառնալ: Խոսքը, հարկավ, բոլորի մասին չէ: Բայց կա մի զանգված, որի ներկայացուցիչները արդարացնում են հանցանքը ու պատրաստ են մորթել, սպանել մի փոքր անկարգության համար: Սոցիալական հոգեբանության տեսանկյունից, հնարավոր է, դա ուսումնասիրության հետաքրքիր նյութ է: Բայց նման սոցիալ-հոգեբանական միջավայրում ապրելը, համաձայնեք, ոչ միայն հետաքրքիր չէ, այլև ահավոր է ու սարսափեցնող: Ո՞րն է խնդիրը: Չնայած, ճիշտ կլիներ հարցը մի քիչ այլ կերպ ձևակերպել. որո՞նք են խնդիրները:

Առաջինը, կարծում ենք, ակնհայտ է, որ հասարակության մեջ կուտակվել է չարության, նեղացածության, եթե կուզեք՝ «աբիժնիկության», ագրեսիայի մեծ, շատ մեծ չափաբաժին:

Ու, նկատենք, քրեական խրոնիկան էլ է դա վկայում՝ դանակահարություններ, ծեծկռտուքներ, քաշքշոցիներ, «ռազբորկաներ», նաև՝ կրակոցներով ուղեկցվող բախումներ: Ու կարևորը հիմնապատճառները որոնելն է: Որովհետև վերը նկարագրվածը հիմնականում հետևանքներ են:

Ինքնաբերաբար, գալիս է հարցը, թե ինչո՞ւ և երբվանի՞ց այսպես շրջվեց միջավայրը:

Մենք չենք կարծում ու, առավել ևս, չենք ասում, թե առաջներում նման մարդիկ ու նման դրսևորումներ ընդհանրապես չկային: Կային (նաև հետո են լինելու), բայց նրանք մարգինալ, լուսանցքային դրսևորումներ էին: Ի դեպ, ինչպես շատ այլ հասարակություններում: Բայց դա նախկինում: Իսկ հիմա, ներկայում անողոք փաստն այն է, որ վերջին 8 տարում նման մարդկանց ու նմանօրինակ ագրեսիվ դրսևորումները բազմապատկվել են: Էապես են ավելացել: Դեռ համատարած գուցե չեն դարձել, բայց հասարակության ընդհանուր պատկերի ու նկարագրի որակական, տեղին է ասել՝ անորակության փոփոխության տանում են:

Ու դա, այո, գալիս է հենց օրվա իշխանությունների պահվածքից: Ինչպես ուզում եք՝ գցեք, որ կողմից ուզում եք՝ բռնեք:

Չենք դադարի հիշեցնել, որ փաշինյանենք եկան իշխանության՝ դագաղներ ճոճելով, ողջ մարդկանց բնակարանների դռների մոտ դագաղի կափարիչ ու սգո պսակներ դնելով:

Եկան իշխանության ու սկսեցին պաշտոնական ամբիոններից գոռգոռալ պատժելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին: Էլ՝ «թաթերդ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, պետք լինի՝ ուրիշ բան ցույց կտամ, վեր ընկեք տեղներդ...», և այլն, և այլն:

Եկան՝ չարություն հորդելով: Իսկ հասնելով իշխանության՝ ուղղակի ողողեցին հասարակությունը չարության, ատելության ու քինախնդրության տեղատարափով:

Դա անխուսափելիորեն ազդելու էր և ազդեց հասարակության տրամադրությունների, ընդհանուր միջավայրի վրա: Չի կարող լինել այնպես, որ տարիներ շարունակ բոլոր հնարավոր հարթակներից չարություն, ատելություն, ագրեսիա հորդի, ու հասարակությունը, մարդիկ այդ ամենից անմասն մնան:

Եվ այն, որ առկա անշնչելի մթնոլորտի ձևավորման առանցքային պատճառներից մեկը Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն են, երևում է նաև նախկինի հետ համեմատության մեջ: Կրկնենք՝ «աբիժնիկներ», ագրեսիայի հակվածներ կան բոլոր ժամանակներում, նախկինում էլ կային: Բայց նախկինում, երբ գործում էին հասարակության, համակեցության չգրված կանոններ, նույնիսկ ագրեսիվ մղումներ ունեցողները զսպվում էին, իրենք էին քաշվում դրսևորվել: Եվ անհնար է պատկերացնել, որ նախկինում որևէ իշխանություն իրեն նման կերպ պահեր, նման կեղտոտ բառամթերք գործածեր, նման սպառնալիքներ ու հայհոյախոսություններ հնչեցներ: Ոչ թե առանձին անհատներ, այլ իշխանությունը, որպես այդպիսին:

Մինչդեռ այն միջավայրը, որ ձևավորել են Փաշինյանն ու փաշինյանական իշխանությունները հասարակական-քաղաքական հարթության վրա, հանգեցնում է չարության, վերբալ ու ոչ վերբալ ագրեսիայի տարածմանը, խթանում է չարությունը, ագրեսիան ու դրանց այլևայլ դրսևորումները: Իշխանությունն ինքն է գեներացնում ներքին, ներհասարակական թշնամանք: Իշխանությունն ինքն է արմատավորում անպատասխանատվության և անպատժելիության մթնոլորտ: Եվ իշխանությունը, ուժային մարմինների ետևում պատսպարված, օրենքները ծռմռելով, իր չափով է անում այն, ինչ խելքին փչում է: Այդ թվում՝ ռեպրեսիաներ, բռնաճնշումներ, խոշտանգումներ, ապօրինի ու կամայական կալանավորումներ: Իշխանությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա «առաջին շարքի» քպականների, գործնականում հանդես է գալիս որպես երկրի ներսում չարության, «աբիժնիկության», քինախնդրության ու ագրեսիայի հիմնական աղբյուր: Ինչպես ասվում է՝ ձուկը գլխից է նեխում:

Պատահական չէ, ի դեպ, որ առանձին ընդդիմադի ուժեր, այլևայլ անհրաժեշտությունների շարքում, ընդգծում են ներհասարակական համերաշխության վերականգնման կարևորությունը: Ու, այո, նաև դրան հասնելու համար է պետք ձերբազատվել չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրից: Մեր երկիրն ու ժողովուրդը շնչելու, այլ ոչ թե չարության մեջ շնչահեղձ լինելու է արժանի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում