Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան

Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեսակետ կա, որ կարծիքների բազմազանության, քննարկումների և կայացված որոշումների անաչառության տեսանկյունից կարևոր է, որ ցանկացած միջավայրում հնարավոր լինի ապահովել սեռերի բալանսը։ Այս թեման քննարկելիս առաջին նմանատիպ միջավայրը, որ մտքիդ է գալիս, ուսումնական հաստատությունն է։ Եթե բուհերում այդ բալանսը քիչ թե շատ պահպանված է, ապա դպրոցներում տղամարդ ուսուցիչների թիվը շատ քիչ է։ Ավագ սերունդը դեռ կարող է հպարտանալ, որ իրենց դասավանդել են տղամարդ ուսուցիչներ, այսօր՝ ոչ։ Ուսուցչի մասնագիտությունը դադարել է գրավիչ լինել, և դրա գլխավոր պատճառներից մեկը ֆինանսական գործոնն է։

«Հայկական քվե» կուսակցության վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանը ևս ընդգծում է՝ առաջին կարևոր պատճառը ֆինանսականն է, որ տղամարդիկ չեն աշխատում դպրոցում։ «Անհնար է, որ դպրոցում աշխատող տղամարդն իր վրա վերցնի ընտանիքի հոգսը և կարողանա տուն պահել։ Մեր հասարակության մեջ տղամարդը ֆինանսական ապահովման առյուծի բաժինն է վերցնում իր ուսերին։ Այս՝ մի տեսակ քաոտիկ հարաբերություններում բարդ է կանոնավոր եկամուտ բերել ընտանիք։ Այդ տեսանկյունից, ցավոք, մանկավարժական, ինչպես և գիտական գործունեությունը դեռ չի դիտարկվում որպես եկամտաբեր աշխատանք։ Մեր նպատակն է բարեփոխումների միջոցով ապահովել, որ և՛ մանկավարժությունը, և՛ գիտությունը լինեն ոչ միայն պատվաբեր, այլ նաև եկամտաբեր աշխատանք։ Երբ ուսուցչին տալիս ենք ցածր աշխատավարձ, փաստորեն թերագնահատում ենք նրա դերը, խիստ թերագնահատում ենք այն գործը, որ նա կատարում է՝ սերունդ կրթելն ու դաստիարակելը։ Մինչդեռ այդ առումով մտածողություն պետք է փոխենք, որովհետև տնտեսություն, բարիք և անվտանգություն ստեղծողն առաջին հերթին մարդու ուղեղն է։ Ընդերք, նավթ, գազ չունենք, օգտակար հանածոներ շատ չունենք և դրանով չենք կարող մրցակցել աշխարհում ու մեր հարևանների հետ ոտք մեկնել այդ տեսանկյունից, բայց այսօր աշխարհում տնտեսություն ստեղծում է ոչ միայն օգտակար հանածոն՝ նավթն ու գազը, այլև մարդու ուղեղը։ Մենք օժտված ենք որպես ժողովուրդ, որ կարողանանք ստեղծել տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն։

Իսկ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալու համար պետք է ունենանք շատ բարձր որակի կրթություն, իսկ դա ունենալու համար էլ առաջնահերթ քայլերից մեկն այն է, որ մեր մանկավարժները, ուսուցիչները ստանան բարձր աշխատավարձ։ Պետք է անպայման այդ հարցը լուծենք։ Մյուս կողմից՝ երեխաների ներդաշնակ դաստիարակությունն ապահովելու համար պետք է դպրոցում լինեն նաև տղամարդիկ, և եթե ուսուցչի գործը դարձնում ենք եկամտաբեր, դա ավտոմատ բերում է նրան, որ խրախուսվում է նաև տղամարդկանց գործունեությունը դպրոցում։ Այսպես թե այնպես՝ երեխայի ձևավորման վաղ շրջանում առյուծի բաժինը իգական սեռի ներկայացուցիչներին է բաժին ընկնում։ Տանը հիմնականում մայրն է զբաղվում դասերով, տղամարդն աշխատում է, դպրոցում էլ երեխաները միշտ կանանց են տեսնում՝ որպես իրենց համար չափանիշ, օրինակ։ Դա հանգեցնում է բալանսի որոշակի խախտման։ Դպրոցում տղամարդ ուսուցիչների ներկայությունը, աշակերտների՝ նրանց հետ կիսվելը, նրանցից ինչ-ինչ հարցերում ուղղորդումներ, խորհուրդներ ստանալը, տղամարդ ուսուցիչներին իրենց աչքի առաջ որպես օրինակելի կերպար ունենալը, մեր կարծիքով, ավելի ներդաշնակ հոգեբանություն է ստեղծում աշակերտների շրջանում։ Դա նաև ուսուցչական կոլեկտիվի մեջ է որոշակի ներդաշնակություն ստեղծում։ Տղամարդու և կնոջ հայացքների, մոտեցումների մեջ կան տարբերություններ։ Որքան դրանք համադրվում և համակշռվում են, այնքան ավելի որակյալ արդյունք կարելի է ակնկալել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերն առանձնացնում են իրենց համար կարևորագույն ուղղություններ։ «Հայկական քվեն» անվտանգության, բանակաշինության, տնտեսության ոլորտներին զուգահեռ ուշադրության կենտրոնում է պահում կրթության ոլորտը։ Ոլորտին պետք են իրական բարեփոխումներ։ Բայց, ինչպես շատ դեպքերում, այս պարագայում ևս առաջ է գալիս ֆինանսի բացակայության՝ «փող չկա»-ի հարցը։ Մեր զրուցակիցն արձագանքում է՝ փող չկա, պարտք վերցրեք։ «Պետական պարտքը կրկնապատկվել է, ո՞ւր են գնում այդ գումարները։ Ուղղում են մարդկանց համար տեսանելի ոլորտների, որ իշխանությունն ասի՝ աշխատում ենք, և քվե շահի։ Ֆինանսների ծախսերը այս իշխանությունների համար այդ տրամաբանությամբ են տեղի ունենում։ Մինչդեռ, եթե կրթությունը դիտարկում ենք ոչ թե որպես բեռ, ծախս, այլ որպես ներդրման ոլորտ, ապա տարիներ հետո յուրաքանչյուր ներդրված 1 դրամը 4 դրամի, այն է՝ քառակի օգուտ է բերում։ Յուրաքանչյուր ներդրումը քառապատիկ օգուտ է բերում, եթե նայում ենք այս տեսանկյունից։ Հետևապես, եթե անգամ բյուջեում փող չկա, հարկերի հավաքագրած գումարներն իրենց կարծիքով շատ ավելի կարևոր ոլորտների վրա պետք է ծախսել, չնայած դրա հետ համաձայն չեմ, ապա կրթության և գիտության ոլորտի համար կարելի է նույնիսկ պարտք վերցնել։ Փող կա, օրինակ՝ պետական պահպանության ծառայությունը ընդլայնելու համար, ամեն շաբաթ, երբ դուրս ենք գալիս Երևանից և ինչ-որ մի ուղղությամբ գնում, ամբողջ ճանապարհի երկայնքով մեկ տասնյակ կիլոմետրերով տեսնում ենք կանգնած ոստիկանների, փող կա տարբեր տիպի միջոցառումներ իրականացնելու համար՝ վարչապետի պահուստային ֆոնդի հաշվին, խոսքը միլիարդավոր դրամների մասին է, փող կա պարգևավճարներ տալու համար, փող կա անիմաստ գործուղումներ կազմակերպելու համար, որոնց մասին հասարակությունն այդպես էլ հաշվետվություններ չի ստանում, չի հասկանում՝ այդ մեծ փողերը ո՞ւր են գնում, որտե՞ղ են ծախսվում։ Այսպիսով՝ տարբեր բաների համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա։ Դա ընդունելի մոտեցում չէ։ Կրթության ոլորտում արմատական փոփոխությունները պետք է հիմնականում վերաբերեն ֆինանսավորմանը։ Կարծում ենք՝ այս պահի դրությամբ այլ շատ ռադիկալ փոփոխություններ իրականացնելը ճիշտ չէ, որովհետև անընդհատ ցնցում ենք կրթության և գիտության համակարգը։ Գործող իշխանություններն անում են ռադիկալ փոփոխություններ, մենք ասում ենք՝ չի կարելի նման բան անել, այդ ռադիկալ փոփոխությունները պետք է կանգնեցնել։ Դրանցից մեկն այդ կլաստերիզացիա կոչվածն է, երբ 100-ից պակաս աշակերտական համակարգ ունեցող դպրոցները տանում են միավորման, իսկ իրականում դա բերում է մոտ 230 դպրոցի փակմանը 215 գյուղական բնակավայրերում, որոնցից 55-ը սահմանամերձ գյուղական բնակավայրեր են, և սա կարող է դեմոգրաֆիական աղետի հանգեցնել։ Մյուսն «Ակադեմիական քաղաք» կոչվածն է, որը մեծ վնաս է հասցնելու մարզերի համաչափ զարգացմանը, և մարզային բոլոր բուհերը, ի վերջո, փակվելու են։ Դա ևս մեծ խնդիրներ է առաջացնելու, բևեռացնելու է առանց այն էլ սոցիալապես բևեռացված հասարակությանը, և էլի դեմոգրաֆիական աղետի է հանգեցնելու։ Նույն օրենքով, որով «Ակադեմիական քաղաքն» են ստեղծում, վերացնում են Գիտությունների ազգային ակադեմիան։ Դա բացասաբար է ազդելու գիտական արդյունքի վրա։ Մենք ասում ենք՝ բարեփոխումների միջոցով կլավացնենք ակադեմիայի կառավարումը։ Մեր տարիքով գիտաշխատողները, գիտնականները գիտությամբ զբաղվելու առումով գիտակ են, իսկ կառավարելու հարցում՝ ոչ այդքան, որովհետև կառավարումն առանձին մասնագիտություն է։ Ուստի, կառավարման ոլորտը կհամալրենք ավելի ճկուն, մոբիլ, կառավարման մասնագիտությանը լավ տիրապետող, փորձառություն ունեցող մարդկանցով և այդպիսով կառավարումը կբարելավենք։ Այս երեք օրինակի պարագայում կողմ ենք կայացված որոշումների չեղարկմանը։ Մեր առաջարկած փոփոխությունը, որն առաջին հայացքից կարող է արմատական թվալ, 12-ամյա կրթության փոխարեն 11-ամյա կրթության ներդրումն է։ 12-րդ տարին իրեն չի արդարացնում, և այն արդեն մեկուկես տասնամյակ է՝ վերածվել է պարապուրդի և կրկնուսուցման տարվա։ Առաջարկում ենք՝ ավագ դպրոցի երկամյա որակյալ կրթական ծրագիր, որից հետո աշակերտները կարող են առանց կրկնուսուցման ընդունվել տեղական և միջազգային բարձրագույն ուսումնական հաստատություններ»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հետաքրքրվում ենք, թե ինչպիսի՞ արձագանքներ են ստանում կուսակցության հիմնական թեզերը հանրության տարբեր շրջանակների հետ հանդիպումների ընթացքում։ «Հանրությունն, օրինակ՝ ողջունում է այն մոտեցումը, որ փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցները ոչ թե պետք է փակել, այլ տարբեր լուծումներով փորձել պահպանել դրանք։ Դպրոցների փակումը հանգեցնում է գյուղական բնակավայրերի «փակման»։ Մարդիկ ողջունում են 11-ամյա կրթության գաղափարը, նույնիսկ առաջարկում են այն դարձնել 10-ամյա, բայց հասկանալի է, որ չի կարելի շոկային թերապիայի ենթարկել համակարգը։ Մասնագիտական, գիտական շրջանակներում ողջունվում է այն մոտեցումը, որ գիտության ֆինանսավորումը պետք է հասցնել համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսի, ինչը Հայաստանի Հանրապետությունում պակաս է 0,3 տոկոսից։ Եռապատկելով գիտության ֆինանսավորումը՝ պետք է նաև ավելացնենք գիտնականների թիվը, ինչպես նաև նրանց պայմանները բարելավենք, որպեսզի նրանք առանց այլ աշխատանքներ կատարելու կենտրոնանան միայն գիտության վրա։ Ընդհանուր առմամբ, հասարակությանը հասկանալի է դառնում մեր այն մոտեցումը, որ այս խեղճ ու թշվառ, թույլ վիճակից դուրս գալու համար մեզ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիապես զարգացած ռազմապաշտպանական համակարգ՝ բանակ, և տեխնոլոգիական հենքի վրա կառուցված ամուր տնտեսություն։ Դա հնարավոր է իրականացնել տաղանդի մեջ նշանակալի ներդրում անելով, և մարդիկ գիտակցում են սա։ Մարդիկ, բնականաբար, ողջունում են մեր գաղափարները, որոնց հիմքում կան ուսումնասիրություններ, և որոնց ուղեկցում են մեր համապատասխան առաջարկները։ Մենք ոչ միայն քննադատում ենք, այլ նաև առաջարկություններ ենք անում»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում