Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ հարց ուղղեց ՀՀ վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին՝ բանակում չծառայած պաշտոնյաների և նրանց հարազատների թեմայով։
Շուրջ 15 տարի հրապարակումներ է անում «Ժողովուրդ»-ը բանակում չծառայած պաշտոնյաների և նրանց արտոնյալ որդիների մասին՝ և լրագրողը վարչապետի ուշադրությունը հրավիրեց ևս երկու դեպքի վրա։
Առաջինը վերաբերու է Արմեն Նիկողոսյանին, ով նախկինում աշխատել է վարչապետի ղեկավարած թերթում՝ որպես սպորտային լրագրող, իսկ այժմ զբաղեցնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը։ Լրագրողը նշեց, որ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, թե Նիկողոսյանի որդին և եղբորորդին ազատվել են պարտադիր զինծառայությունից։ Ըստ հրապարակումների՝ որդին բանակից ազատվել է ֆուտբոլիստ լինելու հիմքով, ինչի վերաբերյալ թերթը հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, սակայն պատասխան չի ստացել՝ անձնական տվյալների պահպանման պատճառաբանությա
մբԼրագրողը վարչապետին խնդրեց աջակցել՝ պարզելու, թե ինչ հիմքերով է բանակից ազատվել Էդգար Արմենի Նիկողոսյանը, ինչպես նաև ինչու չի կանչվում վարժական հավաքների։
Երկրորդ հարցը վերաբերում էր Նարեկ Գրիգորյանին։ Լրագրողը նշեց, որ ըստ «Հետքի» հրապարակման՝ գործող պատգամավորը ժամանակին բանակից ազատվել է ինքնավնասման հիմքով։ Հիշեցնենք, որ այս պատգամավորը հայտնի է որպես «ձկնգող», քանի որ մինչ պատգամավոր դառնալը Նորատուսում ձկնորսությամբ է զբաղվել՝ այդ թվում նաև արգելված ժամանակներում, ինչի մասին մամուլը տարիներ շարունակ գրել շ
Լրագրողը վարչապետին դիմեց՝ խնդրելով իր ձևով միջամտել, որպեսզի իրավասու մարմինները պարզաբանեն նշված հանգամանքները, քանի որ լրատվամիջոցներին տվյալներ չեն տրամադրվում՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության պահանջներին։
Վարչապետը պատասխանեց, որ լրագրողի բարձրացրած հարցերը հնչել են հրապարակային հարթակում, և իրավապահ մարմինները կարող են դրանք դիտարկել օրենքով սահմանված կարգով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց