Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Կառավարությունը ողջ կազմով եկող շաբաթ կգրոհի Ազգային ժողովը։ ԱԺ մշտական հանձնաժողովների քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, եւ քանի որ 3 ամսից ընտրություններ են, իշխանությունն այդ քննարկումները վերածելու է նախընտրական քարոզարշավի եւ համաշխարհային մասշտաբի լապշաներ է կախելու ընտրողների ականջներից։
Օրինակ, ԱԳՆ կատարողականի ներածությունում կարդում ենք․ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ 2025 թ. օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել։ 2025 թվականն անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների արտագաղթը փոխարինվել է ներգաղթով։ 2025 թվականին արձանագրվել է բարձր տնտեսական աճ (7,2%), ինչի արդյունքում 2021-2025 թթ. ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7,9%, իսկ 2017-2025 թթ. կտրվածքով՝ 5,8% (2017 թվականի համեմատ կուտակային աճը կազմել է 53,9%)»: Երկիրը 8 տարում 4 պատերազմի միջով անցկացրած, 5 հազար զոհ տված իշխանությունը Հայաստանը դրախտավայր է դարձրել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց