«Բռասլետների» դեֆիցիտ է առաջացել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Փաստաբանական համայնքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հայաստանում էլեկտրոնային «բռասլետների» կրիզիս է այժմ: Խոսքն այլընտրանքային խափանման միջոցների կիրառության մասին է, որը գործում է 2023 թ. հունվարի 1-ից․ տնային կալանքում եւ վարչական վերահսկողության ռեժիմում գտնվողների ոտքին նման «բռասլետներ» են անցկացնում՝ վերահսկելու համար: Հիմա այնքան շատ են տնային կալանքի տակ գտնվողները, որ այդ սարքերը քչություն են անում:
Պաշտոնական տվյալներով՝ դրանց թիվը գերազանցում է 1200-ը: Հիմա սարքերի քանակը չի բավարարում բոլոր նրանց համար, ում նկատմամբ տնային կալանք կամ վարչական վերահսկողություն են սահմանել` որպես խափանման միջոց, ուստի ոմանց թույլատրել են տուն գնալ, բայց «բռասլետներ» չեն անցկացրել: Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ տանը «նստածներին» զգուշացնում են, որ տնային կալանքի պատժի ժամկետը կհաշվարկեն այն պահից, երբ «բռասլետ» ազատվի, եւ անցկացնեն հետապնդվողի ոտքին: Այսինքն՝ եթե, դիցուք, անձի նկատմամբ երկամսյա տնային կալանք են սահմանել, բայց «բռասլետը» նրան են տրամադրում մեկ ամիս ուշացումով, ստացվում է, որ նա երեք ամիս է այդ ռեժիմում մնալու, որովհետեւ ժամկետը հաշվվելու է «բռասլետ» տրամադրվելուց հետո, բայց մարդն այդ ընթացքում տնային կալանքի ռեժիմում է գտնվել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց