Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ
2025 թվականի ընթացքում Ռուսաստանում շահագործման են հանձնվել ընդհանուր շուրջ 100 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ։ Ինչպես հայտնում է PV Magazine-ը՝ հղում անելով GlobalData-ի տվյալներին, երկրում արևային էներգիայի ընդհանուր հզորությունը 2024 թվականի 3 ԳՎտ-ից 2025-ին հասել է 3,1 ԳՎտ-ի, և կանխատեսվում է, որ այս ցուցանիշը կշարունակի աճել։
Փորձագետների կարծիքով՝ հզորությունների ավելացումը հիմնականում տեղի կունենա երկրի հարավային և արևելյան շրջաններում՝ շնորհիվ արդյունաբերական մասշտաբի կայանների, որտեղ արևային ճառագայթման մակարդակն առավել բարձր է։ Ռուսաստանում վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրումն իրականացվում է «հզորության տրամադրման համաձայնագրի» շրջանակներում։
Այն նախատեսում է ֆիքսված վճարումներ արևային և քամու էլեկտրակայանների համար՝ մինչև 15 տարի ժամկետով։ Տներին և ձեռնարկություններին թույլատրվում է տեղադրել մինչև 15 կՎտ հզորությամբ արևային համակարգեր։ Էլեկտրաէներգիայի ավելցուկը կարելի է վաճառել ցանցին՝ փոխհաշվարկի համակարգով (մինչև 2 ռուբլի՝ 1 կՎտժ-ի դիմաց)։ Հեռավոր շրջաններում, օրինակ՝ Յակուտիայում, արդյունավետ են համարվում արևային-դիզելային համակարգերը։ 2021-2024 թվականներին գործարկված 12 համալիրների շնորհիվ հաջողվել է տնտեսել շուրջ 3,6 հազար տոննա դիզելային վառելիք։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...