Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում ակտիվ քննարկվում է առողջապահության և սոցիալական ոլորտների կառավարման նոր մոդելի ներդրումը, որի շրջանակում պետք է միավորվեն Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները։
Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ այդ նախաձեռնության հիմնական շահառուներից մեկը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է, որը ակտիվ աշխատում է, որպեսզի ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունում հենց ինքը զբաղեցնի միավորված գերատեսչության ղեկավարի պաշտոնը։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ քննարկվող նախագծի վրա աշխատանքները արդեն բավական առաջ են գնացել և մտնում են վերջնական փուլ։ Նախագծի հեղինակները պնդում են, որ սոցիալական քաղաքականությունն ու առողջապահությունը պետք է կառավարվեն մեկ կենտրոնից՝ համակարգը «ամբողջությամբ վերափոխելու» նպատակով։ Սակայն կառավարության ներսում այս գաղափարը միանշանակ չի ընդունվում։
Իշխանության ներսում արդեն նկատվում են դժգոհություններ Թորոսյանի ակտիվությունից և նախաձեռնությունների ձևից։ Կառավարության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ որոշ պաշտոնյաներ այդ գործընթացը բնութագրում են որպես Թորոսյանի հերթական փորձ՝ վերահսկել առավել մեծ ոլորտ։
Ու եթե այս սցենարը կյանքի կոչվի, ապա ներկայիս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կհեռանա պաշտոնից, նրան այլ պաշտոն կառաջարկվի։ Իսկ նրա տեղակալ Լենա Նանուշյանը կմնա համակարգում, քանի որ Թորոսյանի մտերիմն է։
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018-2021 թվականներին՝ հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը, ինչպես ողջ աշխարհը, բախվեց COVID-19ի համավարակին։ COVID-19-ի ծանր հետևանքների և մահացության բարձր ցուցանիշների ֆոնին հանրային դաշտում նրա գործունեությունը հաճախ խիստ քննադատության էր ենթարկվում, և քաղաքական ընդդիմախոսները նրան անգամ «մահվան նախարար» էին անվանում։
Բացի այդ, կորոնավիրուսի ժամանակաշրջանի որոշ պետական գնումների և որոշումների վերաբերյալ հարուցված քրեական գործերի մի մասը դեռևս քննվում է իրավապահ մարմիններում։ Տարբեր դրվագներով գործեր կան թե՛ դատարանում, թե՛ նախաքննության փուլում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում, որոնք առնչվում են Արսեն Թորոսյանին և իր ընկերներին։ Բայց Արսեն Թորոսյանի կարգավիճակը մեղադրյալ չի դառնում»։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»