Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվ քննարկման թեմա են դարձել իշխանական շրջանակների կողմից կիրառվող խորհրդանշական ժեստերը։ Խոսքը հատկապես այն հայտնի «սրտիկի» մասին է, որը իշխանության ներկայացուցիչները ցույց են տալիս հանրային հանդիպումների ժամանակ և ցանկանում են դարձնել իրենց նախընտրական խորհրդանիշ։ Օգտատերերի մի հատված ուշադրություն է հրավիրում, որ այդ ժեստը որոշ դեպքերում հիշեցնում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության հայտնի տարբերանշանը։
Տարածվող մեկնաբանությունների համաձայն, հարցը միայն արտաքին նմանությունը չէ։ Շատերը նշում են, որ խնդիրը առաջին հերթին իշխանության ընդհանուր քաղաքական ընկալումն է։ Եթե որևէ մեկի կողմից նման ժեստ արվեր սովորական պայմաններում, գուցե այն ընդհանրապես ուշադրություն չգրավեր։ Սակայն ներկայիս իշխանության գործողությունների և հայտարարությունների համատեքստում նույնիսկ նման մանրուքները սկսում են դիտարկվել այլ լույսի ներքո։ Վերջին տարիներին հանրային դիսկուրսում հաճախ են հնչում մեղադրանքներ, որ իշխանության մի շարք քայլեր կամ հայտարարություններ չափազանց սինխրոն են Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ։ Այս ֆոնին էլ սոցցանցերի օգտատերերի մի մասն սկսել է ավելի քննադատական հայացքով դիտարկել նույնիսկ այն ժեստերը, որոնք իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են որպես պարզ և անմեղ խորհրդանիշներ։
Շատ օգտատերեր նշում են, որ եթե որոշ դեպքերում նման համընկնումները կարող են նույնիսկ պատահական լինել, խնդիրն արդեն ձևավորված քաղաքական ընկալումն է։ Ըստ նրանց, հասարակության զգալի մասի համար իշխանության կերպարը աստիճանաբար ստացել է չափազանց պրոթուրքական բնույթ, և հենց այդ պատճառով էլ ցանկացած նմանատիպ դետալ՝ լինի խոսք, քայլ կամ նույնիսկ ժեստ, անմիջապես ընկալվում է այդ համատեքստում։
Այս համատեքստում սոցցանցերում հաճախ հիշեցնում են նաև մեկ այլ հանգամանք. խոսքը ՔՊ կուսակցության խորհրդանիշի մասին է։ Կուսակցության լոգոն արտաքին նմանություն ունի թուրքական կուսակցության լոգոյի հետ և կարծես վերցված է հենց այնտեղից։ Թեև իշխանության ներկայացուցիչները նման համեմատություններին չեն արձագանքում, սակայն յուրաքանչյուր պրոթուրքական քայլից հետո այդ թեման պարբերաբար վերադառնում է հանրային քննարկումների դաշտ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց