Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան

Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած իշխող ուժ ձգտում է հնարավորինս երկար պահել իշխանությունը: Կամ առնվազն աշխատում է այն հնարավորինս սահուն և անցնցում փոխանցել իր հանդեպ շատ վատ չտրամադրված մեկ այլ ուժի (գործչի): Կայացած ժողովրդավարության երկրներում, սովորաբար, այդ հարցերը հարթ ու սահուն կարգավորվում են տասնամյակներով (առանձին դեպքերում՝ հարյուրամյակով) ամրապնդված ու հղկված մեխանիզմներով՝ ըստ ընտրությունների արդյունքների: Հետխորհրդային երկրներում այդ առումով պատկերը բավականին տարբերվող է: Ու ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, ի դեպ: Ինչևէ:

Իշխանությունից չհեռանալու ցանկություն դրսևորողներն ունենում են իշխանության գալու և այն պահելու տարբեր մոտիվացիաներ: Դասական ընկալմամբ՝ այս կամ այն ուժը ձգտում է իշխանության, որպեսզի իրականացնի իր նախանշած, հանրությանը հայտարարված ծրագրերը, նպատակները: Նիկոլ Փաշինյանի գլխվորած իշխանության դեպքում գլխավոր մոտիվացիայի հետ կապված վիճակը և՛ դա է, և՛... ոչ այնքան: Այո, 2018-ին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն նախ փողոցով (մայիսին), ապա ԱԺ արտահերթ ընտրություններով (դեկտեմբերին) եկան իշխանության, որպեսզի իրականացնեն որոշակի ծրագրեր: Սակայն ոչ այն, ինչի մասին խոսում էին: Նրանք հանրությանը ներկայացնում էին միանգամայն այլ ծրագրեր ու նախանշում էին այլ նպատակներ: Օրինակ՝ խոսում էին սիրո և համերաշխության մասին, խոսում էին հայության զանգվածային ներգաղթի, աղքատության նվազման, կոռուպցիայի վերացման, աշխատատեղերի բացման, երկիրը օտարերկրյա, հատկապես Սփյուռքի գործարար շրջանակների խոշոր ներդրումներով հեղեղելու մասին:

Խոստանում էին այս ամենը:

Ավելին, այն ժամանակ, ու դա տեսագրված, արձանագրված, ամրագրված անհերքելի փաստ է, երբ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ասում էին, թե նա եկել է (բերվել է) իշխանության, որպեսզի հանձնի Արցախը, ինքը՝ Փաշինյանը, հրապարակով մեկ բղավում էր, թե՝ «չար լեզուներն» իր հասցեին զազրախոսում են, իրեն՝ ազնվագո՜ւյն ու բացառապես ճշմարտախո՜ս, հայրենասիրության մարմնավորում Նիկոլ Փաշինյանին վատաբանում են: Մինչդեռ ինքը Արցախի հարցով անգամ դեռ չի էլ բանակցել:

Կյանքն ու հետագա ողբերգական իրադարձությունների ընթացքը ցույց տվեցին, որ «չար լեզուները» իրավացի էին (ցավոք), իսկ Փաշինյանը՝ սխալ:

Այո, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական «առաքելությունը» (եթե կուզեք՝ հակա-առաքելությունը) եղավ Արցախը թշնամուն հանձնելը, Արցախը վտանգի պահին մենակ թողնելը, Արցախն ուրանալը և այն պաշտոնապես ադրբեջանական ճանաչելը: Բազմահազարամյա հայկական բնօրրանը Նիկոլ Փաշինյանը հանձնեց, ուրացավ, ճանաչեց թշնամապատկան:

Բայց մեր այս անդրադարձի հարցը հանրության ու նաև որոշ ինքնասիրահարված գործիչների հիշողության թարմացումը չէ: Բուն հարցն այն է, որ Փաշինյանը և ՔՊ-ն իշխանության են եկել այլ խոստումներով ու հրապարակային նախանշումներով, սակայն իրականացրել են դրա հակառակը, ավելին՝ հակառակից էլ վատ:

Սիրո և համերաշխության փոխարեն իրականացրել են ատելության և ներքին թշնամանքի սերմանում, աղքատությունը չի նվազել, կոռուպցիան ողջ-առողջ է, միլիարդավոր դոլարների ներդրումներ չեղան ու չեն սպասվում: Իսկ անվտանգային ավերածությունների ու կորուստների մասին նշեցինք:

Մի խոսքով, 2018-ին եղավ ընտրություն, ընտրվեցին ու բերեցին պատերազմ, աղետաբեր պատերազմ, հազարավոր զոհեր տված պատերազմ: Սակայն, արի ու տես, որ այդ աղետաբեր իշխանությունը 2021-ի հունիսին վերընտրվեց, եթե կարելի է այդպես ասել: Էլի՝ ճոխ խոստումներ, այս անգամ նաև՝ չափելի: Փաշինյանը խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, Մինսկի խմբի շրջանակներում գործընթացի բանակցային շարունակում, ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության պահպանում ու խորացում: Ու էլի՝ աղքատության վերացում, աշխատատեղեր, թոշակների շոշափելի բարձրացում, այս, այն:

Այդ խոստումները դղրդյունով տապալվել են: Ու դրա մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ հիմնավորել կոնկրետ փաստերով, կառավարության ծրագրի և բուն իրականության անհամապատասխանությունները մատնանշելով:

Հիմնականները. Արցախի ինքնորոշման իրավունքը ոչ միայն չիրացվեց, այլ, կրկնենք, հենց Փաշինյանն անձամբ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ իր հրահրած պատերազմից հետո Արցախից մնացել էր, ճանաչեց ադրբեջանական: Դրա հետևանքով իրականացվեց Արցախի բռնի հայաթափումը:

Հայաստանի Հանրապետությունը ևս ունեցավ տարածքային կորուստներ, հայտնվեց արտաքին ադրբեջանաթուրքական ներխուժման ռեալ նոր վտանգների առաջ: Ռուսաստանի հետ հարաբերությունները Փաշինյանը փչացրել է՝ որքան հնարավոր է, թեպետ տնտեսությունն ու իր կառավարությունը «նստած» են ռուսական կամ Ռուսաստանին առնչվող առևտրաֆինանսական հոսքերի վրա:

Երկրի տնտեսությունը դեֆորմացված է, հանցավորությունն ու թմրամոլությունն աճել են անգամներով: Աղքատությունը չի նվազել, երկրից որոշակի արտագաղթ կա, թոշակները մի 10000 դրամով բարձրացվեցին միայն ընտրությունների նախաշեմին՝ որպես ընտրակաշառք: Սա՝ այն դեպքում, որ դեռ չենք խոսում գնաճի, արժեզրկման մասին:

Ավելին, Փաշինյանի պաշտոնավարման երկրորդ շրջանն աչքի ընկավ համատարած քաղաքական հետապնդումներով, հալածանքներով, Հայ առաքելական եկեղեցու դեմ անընկալելի ու մերժելի (նաև՝ տապալված) արշավով ու հայ հոգևորականների հալածանքներով, բանտարկություններով, քաղաքական կալանավորումներով, հակաժողովրդավարական ու ակնհայտ բռնապետական դրսևորումներով, ազգային ինքնության դեմ նպատակաուղղված քայլերով:

Ամփոփենք. Փաշինյանն ու ՔՊ-ն առնվազն երկու անգամ իշխանություն են դարձել՝ հրապարակային խոստանալով այլ բան, իսկ գալով իշխանության կամ պահելով այն՝ իրականացրել են բոլորովին այլ ծրագիր, այլ գործողություններ: Ավելին, այդ այլ՝ չհռչակվող, բայց իրականության մեջ կոնկրետ քայլերով դրսևորվող ծրագիրը չափազանց շահեկան է մեր պետության ու մեր ժողովրդի մշտական թշնամիներին:

Ու հիմա՝ 2026 թվականին, Փաշինյանն ու ՔՊ-ն ավտոբուսային վոյաժներով ու կարկանդակեղենի հրապարակային կլանման վանող տեսարաններով ցանկանում են պահել իշխանությունը, ավելի ճիշտ՝ ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ իշխանությունից: Խոսում են «խաղաղությունից», ինքնիշխանությունից, բարեկեցությունից: Անգամ սարսափելի է պատկերացնել, թե ինչեր կլինեն, եթե Փաշինյանն ու ՔՊ-ն հանկարծ մնան իշխանության: Թեկուզ և դա գոնե այս պահին ֆանտաստիկայի ժանրից է:

Հաշվի առնելով մինչև այժմ արձանագրված երկու փորձերը՝ ընդհանուր գծերով լինելու է հետևյալը. եթե խոսում են ինքնիշխանությունից, ուրեմն Հայաստանի ինքնիշխանությունից միայն անունն է մնալու: Բարեկեցություն լինելու է միայն ՔՊ «առաջին շարքի» կարկառունների համար, իսկ ժողովուրդը շարունակելու է տնքալ բարձր գների, ցածր եկամուտների, տուգանքների և հարկերի տակ: Գումարած՝ ահռելի արտաքին պարտքի լուծը: Ինչ վերաբերում է այդքան տարփողված «խաղաղությանը», ապա այն բերողը հաստատ չի կարող լինել մեկը, ով բերել է պատերազմ, ռազմական բախումներ ու ընդհարումներ, մարդկային ու տարածքային ծանր ու աններելի կորուստներ: Մեկը, որն ամենօրյա ռեժիմով հենց միայն զիջում է...

Իսկ 2018-ի «ծրագիրը», կարծես, դեռ չի ավարտվել: Դրա համար էլ նորից ուզում են մնալ իշխանության: Դե, չհաշված նեղ անձնական մոտիվները...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում