Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին «ուրախավտոբուսային» քարոզչական հերթական այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ զորահանդեսանման մի բան, այնուամենայնիվ, նախատեսում է անցկացնել: Փաշինյանը դա մասնավորապես «փաթեթավորել» է այն կերպ, որ բազմապատկած արտաքին պարտքն իբր ծախսել է բացառապես սպառազինություն ձեռք բերելու վրա: Նա, ի մասնավորի, ասել է. «Մտածում ենք, որ առաջիկայում հրապարակային ցույց տանք, որ մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը: Մենք ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու, դա երևի մայիսին տեղի կունենա, որ ցույց տանք՝ ինչ ենք արել, ինչ ենք ձեռք բերել: Ընդ որում, մենք ցուցադրելու ենք միայն մեր իշխանության օրոք և 2022 թվականից հետո ձեռք բերված սպառազինությունը»:
Դե, դա հասկանալի է: Նկատի ունենք այն, որ միայն «2022-ից հետո ձեռք բերածը» ցուցադրեն: Չէ՞ որ նախորդ տարիներին հայ ժողովրդի համահավաք ջանքերով ձեռք բերած սպառազինության ու ռազմամթերի մի շատ մեծ մասը (տարբեր տվյալներով՝ 3-5 միլիարդ դոլարի) Փաշինյանի վարած «քաղաքականության» ու պատերազմի «ինքնատիպ» կառավարման հետևանքով թողնվեց թշնամուն՝ որպես ռազմավար: Հետո էլ, միևնույնն է, իրենց նպատակը «ապացուցելն» է, թե նախկինում բան չի եղել, իրենք են լիքը բան առել:
Այն, որ Փաշինյանն ընտրություններից առաջ անգամ տեսախցիկների առաջ ջերմեռանդորեն կրծվող եգիպտացորենի կողրի թելիկներն է փորձելու օգտագործել քարոզչության կամ փիարվելու համար, ակնհայտ էր: Բայց նույնիսկ դա չէ բուն հարցը, այլ այն, թե ինչպես է Փաշինյանը ավանսով համարյա ներողություն խնդրում այդ քարոզչական, ակնհայտորեն նախընտրական զորահանդեսի համար: Փաշինյանը հայտարարում է. «Մենք, սակայն, դա անում ենք խաղաղությունն ընդգծելով և խաղաղության համատեքստում. խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն»:
Եթե վերծանենք Փաշինյանի այս խոսքերը ավելի պարզ արտահայտություններով, ապա նա, ըստ էության, Ալիևից ու Էրդողանից թույլտվություն է հայցում՝ զորահանդես անելու և սպառազինություն ցուցադրելու համար: Ոնց որ ասի. «Մի անհանգստացեք ու չնեղանաք, այս սպառազինությունը, այս զենքերը ձեր դեմ չեն ուղղված, ձեզանից պաշտպանվելու համար չեն, ձեզ նեղացնելու համար չեն, ինձ ուղղակի «վիզ» պետք է ընտրվել»:
Պարզ ասած՝ չի էլ թաքցնում, որ նույնիսկ զորահանդեսն է միմիայն նախընտրական դրսևորում: Իսկ թե որքան վիրավորական է այս ամենը երկրի, պետության համար, ավելորդ է նշել...
Այնինչ, կար ժամանակ, երբ զորահանդեսը պետության, պետականության խորհրդանիշ էր, ուժի ցուցադրություն, ամրության ցուցադրություն, գործոն լինելու ցուցադրություն: Երևի տեղին է հիշել հայտնի «անեկդոտանման» երկխոսությունը, երբ մեկը մյուսին հարցնում է. «Ախր, ե՞րբ է լավ լինելու»: «Արդեն եղել է»,-ասում է մյուսը: «Ե՞րբ»: «Երբ կարծում էինք, թե վատ է»...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց