Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Ի՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան

Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխող ուժի քաղաքական դիսկուրսում հաճախ հնչող ձևակերպումներից մեկն այն պնդումն է, թե մեր երկիրը տարածաշրջանում ներկայանում է որպես ժողովրդավարական զարգացման յուրատեսակ օրինակ կամ նույնիսկ «ժողովրդավարության փարոս»։ Այս 2ezn ակտիվորեն օգտագործվում է արտաքին քաղաքական հաղորդակցության մեջ՝ միջազգային հարթակներում ներկայացնելու համար Հայաստանի քաղաքական համակարգը` որպես ազատությունների, մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման առաջատար օրինակ։

Սակայն ներքաղաքական զարգացումների նույնիսկ ամենամակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս «պատկերն» ու իրականությունը գտնվում են էական հակասության մեջ։ Երբ դիտարկվում են պետական կառավարման գործելակերպը, քաղաքական մրցակցության պայմանները, խոսքի ազատության իրական վիճակը և հասարակական ինստիտուտների նկատմամբ իշխանության վերաբերմունքը, ավելի ու ավելի պարզ է դառնում, որ նշյալն ընդամենը քաղաքական իմիջի կառուցման գործիք է։

Ժողովրդավարությունը չի սահմանափակվում միայն ընտրությունների անցկացմամբ կամ ինստիտուցիոնալ ձևակերպումներով։ Այն առաջին հերթին ենթադրում է քաղաքական բազմակարծության հանդուրժում, իշխանության նկատմամբ քննադատության ազատություն, պետական կառույցների հաշվետվողականություն և հասարակական ինստիտուտների ինքնուրույնություն։ Երբ այս բաղադրիչներից որևէ մեկը խաթարվում է, ժողովրդավարական համակարգը սկսում է աստիճանաբար կորցնել իր իրական բովանդակությունը՝ պահպանելով միայն արտաքին ձևականությունը։

Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին տարիներին ավելի հաճախ կարելի է հանդիպել այն երևույթին, որ ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը դառնում է ավելի շատ հռչակագրային, քան իրական քաղաքական պրակտիկա։ Արդյունքում մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների ոլորտում ձևավորվում է մի իրավիճակ, որտեղ իշխանության նկատմամբ քննադատությունը կամ ընդդիմադիր քաղաքական գործունեությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես բնական ժողովրդավարական գործընթաց, այլ որպես իշխանության համար սպառնալիք։ Այդ պայմաններում իրավապահ համակարգի ակտիվ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում դառնում է քաղաքական մրցակցության սահմանափակման գործիք։ Ըստ այդմ, քաղաքական հետապնդումների գործիքը դառնում է քաղաքական պայքարի մաս, քանի որ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստներ կամ պարզապես իշխանության քաղաքականության հետ անհամաձայնություն արտահայտող անձինք իսկույն հայտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

Ժողովրդավարական համակարգերի կայունությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով են պետական ինստիտուտները կարողանում պահպանել իրենց անկախությունն ու չեզոքությունը քաղաքական պայքարի պայմաններում։ Եթե իրավապահ մարմինները կամ դատական համակարգը սկսում են ընկալվել որպես քաղաքական ազդեցության գործիք, ապա հանրային վստահությունը այդ ինստիտուտների նկատմամբ աստիճանաբար նվազում է։ Սա իր հերթին ստեղծում է փակ շրջան. իշխանությունը փորձում է ամրապնդել իր դիրքերը վարչական մեխանիզմների միջոցով, իսկ հասարակության որոշ հատվածներ ավելի ու ավելի են հեռանում քաղաքական գործընթացներից՝ համարելով, որ մրցակցությունը հավասար պայմաններում չի ընթանում։

Հայաստանի քաղաքական համակարգում մեկ այլ կարևոր խնդիր վերաբերում է հոգևոր և մշակութային ինստիտուտների նկատմամբ իշխանության վերաբերմունքին։ Հայաստանի Սահմանադրությունը հստակորեն սահմանում է, որ Եկեղեցին անջատ է պետությունից, և այս սկզբունքը կարևոր դեր ունի պետական և հոգևոր կառույցների հարաբերությունների կարգավորման մեջ։ Երբ քաղաքական իշխանությունը փորձում է ազդել ներեկեղեցական գործընթացների վրա, այն արդեն դառնում է պետության միջամտություն հոգևոր ոլորտին։ Հայաստանի պատմական և մշակութային իրականության մեջ Եկեղեցին ոչ միայն կրոնական կառույց է, այլ նաև ազգային ինքնության կարևոր բաղադրիչ, և այդ պատճառով պետության և Եկեղեցու հարաբերությունների ցանկացած լարվածություն ներհասարակական ռեզոնանս է առաջ բերում։

Հատուկ ուշադրության է արժանի նաև այն հարցը, թե ինչպես են քաղաքական գործընթացները անդրադառնում պատերազմի հետևանքով տուժած մարդկանց իրավունքների վրա։ Արցախից բռնագաղթի ենթարկման հետևանքով ծանր սոցիալական և քաղաքական խնդիրների առաջ կանգնած մարդկանց վիճակը շարունակում է մնալ Հայաստանի ամենազգայուն թեմաներից մեկը։ Սակայն այսօր ունենք այնպիսի պայմաններ, որ Արցախի հետ կապված ցանկացած պահանջ կամ հայտարարություն, որը վերաբերում է վերադարձի հնարավորությանը կամ իրավունքների վերականգնմանը, կարող է ներկայացվել որպես գործող քաղաքականությանը կամ «խաղաղության օրակարգին» հակասող։ Այս խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, քանի որ այն առնչվում է ազգային հիշողության, պատմական արդարության և ինքնության հարցերին։ Հայաստանի հասարակական կյանքում ազգային և պատմական արժեհամակարգը միշտ ունեցել է կարևոր դեր, և այդ համակարգի նկատմամբ վերաբերմունքը հաճախ դիտարկվում է որպես պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Սակայն վերջին տարիներին ամենաբարձր մակարդակով ավելի ու ավելի հաճախ է շեշտվում այն գաղափարը, թե խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերանայել ազգային ինքնության որոշ բաղադրիչներ կամ պատմական հիշողության որոշ տարրեր։

Այս տեսանկյունից, չնայած որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը հաճախ ներկայացվում է որպես խաղաղության հաստատման հնարավորություն, սակայն այդ գործընթացի շուրջ ձևավորվող քաղաքական միջավայրը ստեղծում է նոր մտահոգություններ։ Մասնավորապես քննարկվում է այն հանգամանքը, որ հնարավոր պայմանավորվածությունների շրջանակում կողմերը կարող են պարտավորվել չկատարել գործողություններ կամ հայտարարություններ, որոնք մյուս կողմը կարող է ընկալել որպես իրեն ուղղված քայլ։ Թեև նման դրույթները միջազգային համաձայնագրերում նորություն չեն և հաճախ օգտագործվում են լարվածության նվազեցման նպատակով, սակայն Հայաստանի այսօրվա քաղաքական կուրսի պահպանման դեպքում հարց է ծագում՝ ի՞նչ սահմաններ կարող է ունենալ նման պարտավորությունը խոսքի ազատության տեսանկյունից։

Այս տրամաբանության կիրառման դեպքում ցանկացած հայտարարություն, որը քննադատում է Ադրբեջանի քաղաքականությունը կամ բարձրացնում է պատմական կամ քաղաքական խնդիրներ, կարող է ներկայացվել որպես մյուս կողմի դեմ ուղղված քայլ։ Իսկ եթե ելնում ենք ՀՀ իշխանության զիջողական դիրքորոշումից, ապա կարող է ստեղծվել մի իրավիճակ, որտեղ պետական քաղաքականությունը սկսում է սահմանափակել սեփական քաղաքացիների խոսքի ազատությունը արտաքին քաղաքական պարտավորությունների անվան տակ։ Սա արդեն լուրջ հարցադրումներ է առաջացնում ժողովրդավարական համակարգի ապագայի վերաբերյալ, քանի որ խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնարար արժեքներից մեկն է։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում