Ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել Իմ քայլը հիմնադրամին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու համարվող «Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունը 10 միլիոն դրամ է փոխանցել Իմ քայլը հիմնադրամին, որը ղեկավարում է վարչապետի տիկին (նախկին) Աննա Հակոբյանը։
Թվերը, ինչ խոսք, տպավորիչ են, սակայն առավել հետաքրքրական է այս պատմության ենթատեքստը։
«Մոբայլ Սենթր Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Պետրոսյանը քաղաքական անցյալ ունի․ դեռևս 2013 թվականից նա եղել է ՀՀԿ Երևանի ավագանու անդամ՝ լինելով նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը։
Այսօր, սակայն, նույն գործարարը գործում է բոլորովին այլ իրողությունների պայմաններում․ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին նրա բիզնեսը ոչ միայն զգալիորեն ընդլայնվել է՝ հեռախոսների ներմուծման և պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի Դաշնություն արտահանման ոլորտում, այլև ընկերությունը դարձել է երկրի խոշորագույն հարկատուներից մեկը։
Եվ ահա՝ որպես թերևս «շնորհակալական ժեստ», 10 միլիոն դրամի նվիրատվություն է արել վարչապետի ընտանիքի հետ կապվող հիմնադրամին, որը համարժեք է շուրջ 26 հազար ԱՄՆ դոլարի։
Շռայլությունն ինքնին գուցե զարմանալի չէ բիզնեսի այս ծավալների ֆոնին, սակայն հարցականներ է առաջացնում այն համատեքստը, որտեղ նախկին իշխանության ներկայացուցիչը այսօր ոչ միայն տնտեսական առաջատար դիրքերում է, այլև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում գործող իշխանության հետ ասոցացվող կառույցին։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արթուր Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչու է հենց միայն «Իմ քայլը» հիմնադրամին այդքան շռայլ նվիրատվություն արել։ Կարո՞ղ է հիշել նաև այլ հիմնադրամների, որոնց ևս նման շռայլ նվիրատվություն արել է։ «Դե անում ենք, որ դիմում են։ Բարեգործական քայլ էր, արել ենք, ինչ խնդիր կա», – տարակուսեց Արթուր Պետրոսյանը»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց