ՊՆ ղեկավարությունը բաղկացած է պատմաբանից, ֆինանսիստներից ու ոստիկանից. «Հրապարակ»
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնագիտությամբ պատմության դասատու է, նրա 3 տեղակալները՝ ֆինանսիստներ եւ ոստիկան։
Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը նույնպես կրթությամբ ու աշխատանքային փորձով կապ չունի պաշտպանական ոլորտի հետ․ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2013-2014 թթ. պաշտոնավարել է որպես «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար, 2013-2017 թթ.՝ «ԱրթԷլա» իրավաբանական գրասենյակի տնօրեն, 2014-2016 թթ.՝ «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի գլխավոր տնօրեն, 2017-2019 թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման (ենթակառուցվածքների) նախարարության իրավաբանական բաժնի պետ։ 2021թ․ դեկտեմբերի 8-ից որպես ՊՆ գլխավոր քարտուղար պաշտոնավարող, անկուսակցական Համլետ Բատիկյանը, սակայն, ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում։
Նա ՔՊ-ի ընտրացուցակի ձեւավորման առաջին փուլի քվեարկության արդյունքներով զբաղեցրել է 172-րդ տեղը՝ ստանալով ընդամենը 79 քվե։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց