«Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանություն-եկեղեցի հակամարտության հրադադարի փուլում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարան՝ առաջարկելով օրենսդիր մարմնին՝ դատապարտող հայտարարություն ընդունել Եկեղեցու եւ հոգեւորականության դեմ տարվող քաղաքականության վերաբերյալ։
Մի քանի էջանոց հայտարարության նախագծում մասնավորապես առաջարկում են արձանագրել․ «Պետություն-կրոնական կազմակերպություններ հարաբերություններում հիմնարար են չմիջամտելու սկզբունքը, խղճի ու կրոնի ազատության երաշխիքները եւ կրոնական համայնքների ինքնավարության ապահովումը»։ Ինչպես նաեւ արձանագրել, որ անթույլատրելի է եկեղեցական ծեսերի իրականացմանը պետական միջամտությունը, այդ թվում՝ Վեհափառի անվան հիշատակումը զեղչելը, հոգեւոր իրավիճակին եւ ներքին կարգապահական որոշումներին վերաբերող վեճերի դատական քննությունը եւ այլն։
Տեքստում նշված է նաեւ, որ հայտարարությունը չի հանդիսանում որեւէ անձին ուղղված աջակցություն եւ չի բովանդակում դավանաբանական գնահատականներ։ Այն միտված է Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների պահպանմանը, իրավական որոշակիության ապահովմանը, ինչպես նաեւ՝ պետության եւ կրոնական կազմակերպությունների իրավասության սահմանազատման հստակեցմանը։ Հայտարարության նախագիծը խորհրդարանում կներկայացնի խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց