«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հեծանիվ հորինելու բան չկա. թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական շատ գործիչներ բազմիցս են նշել, որ առաջիկա ընտրություններում առաջնային նշանակություն է ստանալու ընդդիմադիր դաշտի պահվածքը: Խոսքը, հասկանալի է, իրապես ընդդիմադիր ուժերի մասին է, այն ուժերի, որոնք հստակ հայտարարում են, որ դեմ են փաշինյանական իշխանությանը:
Տեսեք, մի կողմում փաշինյանական իշխանությունն ու իր սատելիտ կուսակցություններն են: Այսինքն, այն ուժերը, որոնք ակնհայտորեն աշխատում են Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության վերարտադրության համար: Մյուս կողմում ընդդիմադիր ուժերն են կամ առնվազն ընդդիմադիր կեցվածքով հանդես եկողները, որոնք, դատելով առկա իրողություններից, առաջիկա ընտրություններում քիչ չեն լինելու: Լավ է դա, թե ոչ, մեկ այլ հարց է: Բայց նախանշվող իրողություն է:
Թե՛ հիմնական ընդդիմադիր ուժերը, թե՛ ընդդիմադիր դիրքավորվածները, բնականաբար, ասելու են (ասում են), թե պայքարում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության: Ասելու են (ասում են), որ պայքարում են իշխանության գալու համար: Դա քաղաքականության, ընտրությունների դեպքում բնական է, հասկանալի, օրինաչափ:
Բայց կարևոր հարց է ընդդիմադիր կանխատրամադրված ընտրողի կողմնորոշվելու հնարավորությունը: Ինչպե՞ս կողմնորոշվեն այս իշխանությանը մերժող ընտրողները:
Բնականաբար, կներկայացվեն ծրագրեր, մոտեցումներ, խոստումներ: Դրանք, իհարկե, շատ կարևոր են: Բայց, կարծում ենք, ընտրողների համար լրացուցիչ ու լավ կողմնորոշիչ դրսևորում, կարելի է ասել՝ ինքնատիպ «լակմուսի թուղթ» է լինելու այն, թե այս կամ այն ուժը, գործիչն իրեն ինչպես է պահում այլ ընդդիմադիրների հանդեպ:
Այսինքն, ո՞վ, ո՞ր ուժն է, որ փաշինյանական իշխանություններին «դատափետելուն» զուգահեռ իր պարտադիր պարտքն է համարում հարձակվել այլ ընդդիմադիրների վրա: Ո՞վ է կոչ անում այս կամ այն ընդդիմադիր ուժին չընտրել, այլ ոչ թե խոսում, օրինակ՝ իրեն ընտրելու մասին: Ո՞վ է փափագում, որ այս կամ այն ուժը չգրանցվի: Եվ այսպես շարունակ: Եվ երբ այդ ամեն ինչը յուրաքանչյուր ոք պարզապես ուսումնասիրի, կարծում ենք, իր համար շատ բան պարզ կլինի: Ավելին, ամեն մեկը կստանա իր՝ մի շարք հարցերի պատասխաններ:
Այնպես որ, կարծում ենք, ընդդիմադիր ուժերի և գործիչների՝ միմյանց նկատմամբ հրապարակային վերաբերմունքն ամենից հստակ «լակմուսի թուղթն» է լինելու հունիսի 7-ի առաջիկա ընտրություններում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց