Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանը, որ ընտրություններին ընդառաջ միլիարդավոր պարգեւավճարներով փորձում է պետական ապարատը դարձնել իր հավատարիմ էլեկտորատը, այդպես էլ չի ընկալվում շարքային պետական ծառայողների կողմից, անգամ նրանց կողմից, ովքեր ՔՊ-ին են համակրում։ Գերատեսչություններում աշխատող մեր ծանոթները պատմեցին, որ նախարարություններում ակտիվ քննարկում են ՔՊ-ի «ուրախ ավտոբուսը» եւ հատկապես Փաշինյանի անբռնազբոս կերուխումն ուղիղ եթերում, թե ինչպես է երկու կողմով ծամելով` կարկանդակ, սուջուխ, լավաշ ուտում: Իրար մեջ փսփսում են, թե երբ ենք խելքը գլխին, լուրջ ղեկավար ունենալու եւ ազատվելու այս կրկեսից։ Ի դեպ, ոմանք անգամ կասկածում են, թե Փաշինյանը պահքի մեջ է, որովհետեւ միջին վիճակագրական տնային տնտեսուհին էլ գիտի, որ կարկանդակի՝ նույն պեռաշկու խմորի մեջ նաեւ մածուն են լցնում, իսկ պահքի մենյուում պետք է բացառել կենդանական ծագման սնունդը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց