ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մինչ երրորդ նախագահի ղեկավարած ՀՀԿ-ն պահում է խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու ինտրիգը, կուսակտիվը բազմաբեւեռ վոյաժների մեջ է։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Հայկ Մամիջանյանն այս օրերին Բրյուսելում էին, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանն ու Հենրիխ Դանիելյանն էլ՝ մոսկովյան այցերի։
Նրանց որոշ հրապարակումներից հայտնի դարձավ, որ հանդիպում են ունեցել Պետդումայի գործընկերների հետ, մասնակցել են Հանրային խորհրդում կազմակերպված ՀՀ-ՌԴ հարաբերությունների վերաբերյալ քննարկումներին։
Իսկ մյուս կուսակցականները շարունակում են ակտիվ մարզային այցեր իրականացնել։ Կուսակցականների նման ակտիվությունից կարելի էր ենթադրել, որ համապետական ընտրություններին մասնակցելու են, թեեւ վստահեցնում են, որ որոշում չկա, այս պահի դրությամբ 50/50 է։ ՀՀԿ համագումարին՝ ապրիլի 4-ին, թերեւս, կտրվի այդ հարցի պատասխանը։ Սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս ընտրությունները ՀՀԿ-ն բաց կթողնի, բայց շատ ակտիվ կլինի այլ ընդդիմադիր ուժերին խանգարելու ուղղությամբ»:
Մանրամասները՝ այստեղ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց