Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, օրերս ի Տեր է հանգել բարեկամական ու հարևան վրաց ժողովրդի հոգևոր առաջնորդ, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը: Միանգամայն բնական և օրինաչափ է, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու այլ բարձրաստիճան հայ հոգևորականներ ցանկանան ներկա գտնվել հարևան ու բարեկամական ժողովրդի հոգևոր առաջնորդի հոգեհանգստյան, հուղարկավորության և ըստ ծիսակարգի նախատեսված հոգևոր ծեսերին, վերջին հրաժեշտը տան Իլիա Երկրորդին:
Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանն ու նրան ենթակա մարմինները, ի դեմս ռեպրեսիվ օրգանների, մտացածին «գործի» պատրվակով արգելափակել են Ամենայն հայոց կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հնարավորությունը: Բացի այն, որ դա ինքնին խայտառակություն է, կրկնակի ու եռակի խայտառակություն է, որ դրա մասին խոսում են նաև «դրսում», ի մասնավորի՝ Վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, նշելով, որ իրենք տեղյակ են, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել Իլիա Երկրորդի հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց ուղղափառ եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին: Սակայն նույն վրաց հոգևորականները ընդգծում են, որ Հայաստանի իշխանությունը արգելափակել է Հայոց կաթողիկոսի ելքի հնարավորությունը:
Այդ հայտարարությունը լսելիս ցանկացած նորմալ հայ մարդ, ամոթից զատ, այլ զգացում չի կարող ունենալ: Բացի երևի փաշինյանական իշխանության անընկալելի քմահաճույքներն սպասարկողներից:
Թվում է՝ այսպիսի հարց, անկախ այն բանից, թե այն ինչպես կկարգավորվի կամ կկարգավորվի արդյոք (գոնե մինչև թերթը տպարան ուղարկելը կարգավորված չէր), ընդհանրապես չպետք է ծագեր: Նախ՝ ինքնին, խայտառակություն է, որ Վեհափառ հայրապետի դեմ գործ է հարուցված, այն էլ՝ բացարձակ մտացածին «հիմքերով»: Երկրորդ՝ մեծագույն ամոթ ու խայտառակություն է, որ մեկ անձի քմահաճույքները սպասարկելու համար Վեհափառի ելքն է արգելվել: Վերջապես՝ եթե նույնիսկ օրենքի տառակերության ձևական (ֆորմալ) կողմը հաշվի առնենք, էլի աննորմալ վերաբերմունք է: Եթե կուզեք, հենց իրավապահներն առաջնահերթ, իրենց նախաձեռնությամբ պիտի դիմեին Մայր Աթոռին ու հայտնեին, որ Վեհափառի ազատ տեղաշարժի, այդ թվում՝ Վրաստան այցելելու համար ոչ մի արգելանք չկա: Իրենք, հասկանո՞ւմ եք, նույնիսկ առանց փաստաբանների միջնորդության: Բայց, դե, ում ինչ ենք ասում...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց