Ասել, որ քննադատվեց Փաշինյանի պահվածքը, նշանակում է՝ ոչինչ չասել։ Անգամ քաղաքական գործընթացներին ընդգծված իներտություն ցուցաբերող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը արձագանքեց՝ հորդորելով զսպվածություն և զգայունություն պահպանել։
Բայց ուշագրավն այս իրավիճակում այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրթվում է, վերապատրաստվում։ Հետաքրքիր է՝ նրան ի՞նչ են սովորեցնում ակադեմիայում, որ չի հասկանում՝ ինչպես դրսևորի իրեն հանրային տիրույթում։ Հիշեցնենք, որ Կառավարման ակադեմիայի հիմնական առաքելությունը հանրապետության կառավարման ոլորտի համար մասնագետների պատրաստումն է, կառավարչական կադրերի որակավորման բարձրացումը։ Ինչու չի հաջողվում որակավորման բարձրացման հասնել Նիկոլ Փաշինյանի դեպքում։
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի հետ։
– Պարոն Ղազեյան, ինչպե՞ս են ընթանում վարչապետի մասնակցությունը դասընթացներին, ինչպիսի՞ն է նրա ներգրավվածությունն ակադեմիական միջավայրում։
– Համենայն դեպս, երկու կողմից էլ ես հարցել եմ, երկու կողմն էլ դրական են գնահատում թիմային աշխատանքները։ Ինձ թվում է, վիդեոներից էլ է երևում, որ ազատ շփվում են ու, որպես ունկնդիր, ոչ մի կաշկանդվածություն չկա՝ ո՛չ դասախոսների, ո՛չ խմբի անդամների մեջ։ Հավասարը հավասարի, որպես ունկնդիր, իրենք անցնում են իրենց դասապրոցեսը։
– Վերջին օրերին հանրային քննարկումների առիթ դարձած միջադեպը ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Ճիշտն ասած, չեմ տեսել։ Չգիտեմ, ինչի մասին է խոսքը։
– Միջադեպը լայնորեն քննարկվել է թե՛ հանրապետությունում, թե՛ միջազգային հարթակներում։ Տեղյակ չե՞ք դրա մասին։
– Ես ֆբ-ում չկամ։ Սոցցանցերում չկամ։ Չեմ տեսել։
– Նույնիսկ լրատվամիջոցներով չե՞ք տեղեկացել տեղի ունեցածի մասին։
– Չէ, շաբաթ-կիրակի է եղել։
– Տեղեկացնում եմ ձեզ, որ հրապարակված տեսանյութերում վարչապետը քաղաքացիների հետ շփման ընթացքում մատ թափ տալով է խոսում, բղավելով և վիրավորելով։ Ինչպե՞ս կգնահատեք նման վարքագիծը քաղաքացիների հետ հաղորդակցության տեսանկյունից։
– Ձեր գնահատականն է։ Ես չեմ կիսում, եթե այդպես ագրեսիվ տերմիններ եք օգտագործում։ Միայն դասապրոցեսի մասին կարող եմ ասել, որ ամբողջը ընթանում է նորմալ մթնոլորտում, ընդմիջման ժամին շատ բարյացակամ շփվում են մեկը մյուսի, խմբի անդամների հետ։ Այդպես ագրեսիվ, ձեր բնորոշմամբ, չեմ տեսել։ Խմբի անդամներից էլ չկա նման արձագանք։ Անկաշկանդ մեկը մյուսի հետ շփվում են՝ որպես ունկնդիրը ունկնդրի հետ։
– Պարո՛ն Ղազեյան, այսինքն՝ չեք սպասո՞ւմ Փաշինյանից, չեք հավատո՞ւմ, որ կարող է բարկանալ քաղաքացիների վրա, մատ թափ տալով կխոսել։
– Չէ, չեմ կարծում»։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Պարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված ա...
Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե Սիմոն...
Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը