ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. ի՞նչ են ուզում ցույց տալ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին, ինչպես հայտնի է, խորհրդարանի մշտական հանձնաժողովներում քննարկվում է կառավարության հնգամյա ծրագրի 2025 թվականի կատարողականը, եւ կառավարության տարբեր ներկայացուցիչներ գալիս ու հաշվետվություն են ներկայացնում օրենսդիրներին։
Որքան էլ զարմանալի է, բայց երեկ տոտալ բոյկոտի մթնոլորտում են անցել արտաքին գործերի նախարարության մասին քննարկումները, այն պարագայում, երբ ՔՊ-ականներն իրենց քարոզչական գլխավոր թեզն են հռչակել խաղաղությունը, թե իբր այնպիսի հաջողակ արտաքին քաղաքականություն են վարում, որ կայուն եւ անշրջելի խաղաղություն են հաստատել։
Իհարկե` այդ խաղաղությունը գործում է միայն ՔՊ-ի իշխանության շրջանակներում: Երեկ Արարատ Միրզոյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաշվետվությանը, բառի բուն իմաստով, 3 ՔՊ-ական պատգամավոր էր մասնակցում, այն դեպքում, երբ նախկինում անգամ այդ հանձնաժողովի անդամ չհանդիսացող ՔՊ-ականներն էին ներկա լինում։
Գուցե այսկերպ փորձում են ցույց տալ, որ Արարատ Միրզոյա՞նը չէ խաղաղության կնքահայրը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն փաստն այն է, որ Միրզոյանը ստիպված եղավ սպասել, որ նվազագույն թվով պատգամավորները ներկա գտնվեն` քվորում լինի, ու նոր նիստը սկսեն։
Ի դեպ, նիստը վարող Մարիա Կարապետյանին լրագրողները հետ պահեցին կանոնակարգ-օրենքը խախտելու գայթակղությունից․ նա ուզում էր նիստը սկսել առանց քվորումի, բայց դիտողությունից հետո սպասեց` մինչեւ ներկայանան:
Իսկ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նիստը սկսեց առանց քվորումի․ ներկա էին նա, Սոնա Ղազարյանը եւ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Միայն նիստը սկսելուց հետո քննարկմանն ուշացումով ներկայացան «Հայաստան» դաշինքից Արմեն Գեւորգյանը եւ ՔՊ-ական Տաթեւիկ Գասպարյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց