ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի դեմ ղեկավարությունն արշավ է սկսել` ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը, առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, օպերատիվ վարչության պետ Անդրանիկ Մելոյանը։ ՔԿՀ-ում ստուգումներ են։
Ստուգող հանձնաժողովի ղեկավար, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Լիլիթ Ջհանգիրյանը հայտարարել է, որ անպայման «մի քանի արատավոր թերություններ կգտնի» Արթիկի բանտում։ Հիշեցնենք․ օրերս գրել էինք, որ ՔԿՀ-ի օպերները լսող սարքեր էին տեղադրել նույն ՔԿՀ-ի հսկիչների սենյակում, ինչը բացահայտվել էր, եւ Արտակ Ղազարյանը պահանջել էր մեղավորին պատժել, քանի որ նման գործառույթ օպերատիվ բաժինը չունի։
Սակայն ՔԿԾ վարչակազմն օր առաջ ուզում է ազատվել Ղազարյանից։ Ի դեպ, նա «Սեւան» ՔԿՀ-ի պետի պաշտոնից ազատվել եւ 2025թ․ հոկտեմբերին նշանակվել էր Արթիկի բանտապետ, երբ գողականները բունտ էին արել բանտում` հրդեհել գույքը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց