Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ արդեն երեք տարի անց արհեստական բանականության (ԱԲ) մոդելների համար հաշվողական հզորությունները տիեզերքում տեղակայելն ավելի շահավետ կլինի, քան Երկրի վրա: «Ես իրոք կարծում եմ, որ տիեզերքում տեղակայված ԱԲ հզորությունների արժեքը շատ ավելի շուտ կդառնա ավելի էժան, քան Երկրի վրա գտնվող ԱԲ-ն, քան սպասում են մարդկանց մեծամասնությունը: Կարծում եմ, որ ընդամենը երկու-երեք տարի անց ԱԲ չիպերը տիեզերք ուղարկելն ավելի էժան կլինի, քան դրանք Երկրի վրա տեղադրելը, որովհետև տիեզերքում շատ մարտկոցներ պետք չեն, քանի որ այնտեղ միշտ արևոտ է»,— ասել է Մասկը։
Նա, մասնավորապես, նշել է, որ արևային վահանակները տիեզերքում աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ, քան Երկրի մակերևույթին: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ արևի լույսը չի կորցնում էներգիան մթնոլորտի միջով անցնելիս, ինչպես նաև բացակայում են գիշերային ժամանակը, օրվա ու գիշերվա հերթափոխը և լուսավորվածության սեզոնային տատանումները:
Բացի այդ, նա ընդգծել է. ժամանակի ընթացքում Երկրի վրա էլեկտրաէներգիայի արտադրության ավելացումն ավելի ու ավելի դժվար և թանկ կլինի, մինչդեռ տիեզերքում հզորությունների մեծացումը, ընդհակառակը, կդառնա ավելի պարզ և էժան: Մարտի 22-ին Tesla-ն ներկայացրեց Terafab-ը՝ համագործակցելով SpaceX-ի և xAI-ի հետ՝ միկրոսխեմաների արտադրության աշխարհում խոշորագույն գործարանի կառուցման համար, որի արտադրվող չիպերի տարեկան թիրախային հաշվողական հզորությունը կկազմի 1 տերավատտ:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...