Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս կառավարությունն ընդունել է Հարկային և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերին հավանություն տալու, նախաձեռնությունն անհետաձգելի համարելու և Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշում:
Կառավարությունն առաջարկում է վերանայել հարկերից խուսափման դեպքում քրեական պատասխանատվության խոշոր և առանձնապես խոշոր չափերի շեմերը, տարբերակել մեկ կամ մի քանի հարկային տարիներում ձևավորված պարտավորությունները։ Նախագծով սահմանվում է ավելի բարձր շեմ՝ համապատասխանաբար 10 միլիոն դրամից մինչև 30 միլիոն դրամի (կամ 2 տարվա համար՝ 45 միլիոն դրամ) և 20 միլիոն դրամից մինչև 50 միլիոն դրամի (կամ 3 տարվա համար՝ 75 միլիոն դրամ)։
Կրկնենք՝ այս նախաձեռնությունը կառավարությունը համարել է անհետաձգելի: Այսինքն, այն անհրաժեշտ է ընդունել մինչև ընտրություններ: Հարցն այն է, սակայն, որ դեռևս 2025 թվականի հունվարի 24-ին «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը պաշտոնապես դիմել էր ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով վերանայել ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածը։ Առաջարկը հստակ էր՝ սահմանել քրեական պատասխանատվության շեմ՝ 50 միլիոն դրամի չափով, ինչպես նաև օրենքում ամրագրել, որ պատասխանատվությունից ազատման հիմք կարող է հանդիսանալ չվճարված հարկերի, տուրքերի կամ այլ վճարների ամբողջական մարումը՝ առանց տույժերի հաշվարկի։ Առաջարկը ներկայացվել էր իր ամբողջական հիմնավորումներով՝ ուղղված բիզնես միջավայրի կանխատեսելիության բարձրացմանը, ավելորդ քրեական ռիսկերից ազատմանը և տնտեսական գործունեության խթանմանը։ Սակայն կառավարությունը հարցը «ջրել» էր, թե փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է։
Բայց, ինչպես այս կառավարության պարագայում հաճախակի է լինում (դե, մի երկու ամիս թոշակ բարձրացնելու ո՛չ փող կար, ո՛չ անհրաժեշտությունը, մեկ էլ «հանկարծ» որոշեցին բարձրացնել), այս դեպքում ևս մեկ տարի անց՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «պարզվել է», որ այդ փոփոխությունների անհրաժեշտությունը «հայտնվել» է։ Ավելին, պարզվում է, որ այդ փոփոխությունը բխում է Պետական եկամուտների կոմիտեի «տեսլականից»: Թե ինչպես ընտրություններից առաջ հայտնվեց այդ «տեսլականը», որը բացակայում էր մեկ տարի առաջ, մտածելու տեղիք է տալիս: Այսինքն, ոչ էլ տեղիք է տալիս. ակնհայտ է, որ սա հերթական նախընտրական «տեսլականն» է, որը կառավարությունը փորձում է ներկայացնել որպես մեծ լավություն, թեպետ, ըստ մասնագետների, այս փոփոխությունը դեռ վաղուց պետք է կատարվեր: Բայց, դե, ընտրություններն իրենց «կանոններն» ունեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց