Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան
Չինաստանը շարունակում է ռեկորդներ սահմանել կանաչ էներգիայի ոլորտում։ Այդ երկիրը գործարկել է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ), որը համարվում է Եվրոպայի ամենամեծը, համարժեք հզորությամբ արևային էլեկտրակայան, գրում է eadaily.com–ը։
Renen մասնագիտացված պորտալի տվյալներով Չինաստանը շահագործման է հանձնել իր ամենամեծ արևային էներգիայի համալիրը՝ 6 ԳՎտ հզորությամբ։ Համալիրը կառուցվել է Նինսյա Հույ ինքնավար մարզի նստվածքային գոտում գտնվող նախկին ածխահանքերի վրա և էլեկտրաէներգիա փոխանցելու համար օգտագործում է ածխով աշխատող ջերմաէլեկտրակայանի արդիականացված ենթակառուցվածքը։
«Համալիրի կողմից արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Լինգչժոու-Շաոսինգի գերբարձր լարման հաստատուն հոսանքի (±800 կիլովոլտ) փոխանցման գծով դեպի արևելյան Չինաստան», — գրել է Renen–ն։ Նաև նշվել է, որ հին ածխահանքերի վերականգնումը արևային էլեկտրակայանների միջոցով լայնորեն է կիրառվում Չինաստանում։
«2024 թվականի նոյեմբերին CHN Energy-ն շահագործման հանձնեց Ներքին Մոնղոլիայում գտնվող Մենսիի «Կապույտ օվկիանոս» արևային էլեկտրակայանը՝ 3 ԳՎտ հզորությամբ։ Անցյալ տարվա ապրիլին Jinneng Group-ը սկսեց իրականացնել արևային ֆոտովոլտային երեք խոշոր նախագծեր՝ 5 ԳՎտ ընդհանուր տեղադրված հզորությամբ, Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում», — հավելել է պորտալը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...