Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մի քանի օրից ՔՊ-ում ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլն է, ՔՊ-ական պատվիրակները կորոշեն ՔՊ ընտրացուցակի առաջին 50-ի դասավորությունը եւ վարչապետի թեկնածուին: Սակայն պարզվում է` ծածուկ, անաղմուկ շարունակում են նաեւ առաջին փուլի «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը։ Անաղմուկ, քանի որ հանրության մոտ կասկածներ են առաջանում, որ իշխանությունը, որը չի կարողանում իր ներսում արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպել, որտեղ խախտումներ չլինեն, ինչպես է արդար համապետական ընտրություններ անցկացնելու:
Մենք գրել էինք, որ 50-ի մեջ հայտնված 3 հոգու արդեն հեռացրել են թեկնածուների ցանկից, երեկ տեղեկացանք, որ չորրորդ ընտրակեղծարարն է հայտնաբերվել` Լոռվա մարզից մի շարքային կուսակցական, որը պատվիրակներին նամակներ է գրել ու խնդրել, որ իրեն ընտրեն, ինչը Փաշինյանն արգելել էր` առաջին փուլում որոշել էր, որ քարոզչություն չպետք է իրականացվի։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց