Նիկոլ Փաշինյանն ուզում է Սասուն Միքայելյանի վախը բռնել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին տեղեկություններ տարածվեցին ԵԿՄ նախագահ, ՔՊ անդամ Սասուն Միքայելյանին եւ ԵԿՄ-ին առնչվող մեղադրանքների մասին։ Դեռ անցած տարեսկզբին մի քաղաքացի, որը ԵԿՄ-ի կազմում ծառայություն է իրականացրել սահմանին, իսկ այժմ «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանքի տակ է, հաղորդում է ներկայացրել, թե իբր Սասուն Միքայելյանի գիտությամբ` ԵԿՄ սահման պահողները զինվորի համար նախատեսված ուտելիքը, զենք-զինամթերքն իջեցրել են պոստերից եւ էժան գնով վաճառել:
Բացի այդ, նույն ԵԿՄ-ականները նաեւ թմրանյութ են վաճառել։ Իրավապահներն այդ հաղորդումից մոտ մեկ-մեկուկես տարի անց որոշել են կալանքի տակ գտնվող քաղաքացու եւ Միքայելյանի միջեւ առերեսում անել։ ՔՊ մեր աղբյուրները վստահ են, որ անձամբ Փաշինյանի հրահանգով է Միքայելյանի դեմ գործը նոր ընթացք ստացել: Որոշել են Սասուն Միքայելյանին, որն «ուրախ ավտոբուսի» տխուր «պասաժիրներից» է եւ ներկուսակցական ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է 50-յակում, մի թեթեւ պատժել: Մարզային վոյաժների ժամանակ ուղիղ եթերներից պարզ է դառնում, որ նա ձեւական ներկայություն է ապահովում ավտոբուսում, մեկ անգամ էլ բացահայտ մերժեց Փաշինյանի՝ ձեռքով սրտիկ ցույց տալու առաջարկը։
Ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում է բոլորին բռի մեջ հավաքել եւ հասկացնել, որ բոլորը պետք է անեն այն, ինչ ինքն է ուզում, եւ որեւէ մեկը չի կարող մազաչափ անգամ ինքնուրույնություն դրսեւորել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց