ՔՊ-ի վերարտադրության համար միլիոններ են ծախսելու. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ն, ընտրություններին ընդառաջ, նախընտրական շտաբների բացման մարաթոն է հայտարարել եւ հանրապետությունով մեկ գրասենյակներ է վարձակալում: Մեզ հասած տեղեկատվությամբ, պատրաստ են շատ մեծ գումարներ ծախսել, որպեսզի իրենց վերարտադրությունն ապահովեն։
Դիցուք, Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտային հարակից հատվածում, շենքերի բակերից մեկում վերջերս շտաբ է բացվել, որի ղեկավարը, ըստ մեր տեղեկությունների, քաղաքապետարանի մի աշխատակից է` ակտիվ ՔՊ-ական, որն իր շրջապատում գլուխ է գովել, թե մինչեւ ընտրությունները ամսական 10 միլիոն եւ ավելի դրամ աշխատավարձ է ստանալու: Բայց դրա դիմաց խոստացել է որոշակի թվով ձայներ բերել, ինչը Երեւանի կենտրոնի այս բարդ հատվածում բավականին խրթին հարց է, քանզի ՔՊ-ն այստեղ ձայներ չունի, եւ ամենագիտակից քաղաքացիներն են բնակվում կենտրոնում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց