Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Goal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք Չալաբյան

Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ շարք հայտարարություններ արեց, որոնք տարբեր մեկնաբաններ բնորոշեցին որպես խոստովանական կամ ինքնախոստովանական: Ահավասիկ, Նիկոլ Փաշինյանի խնդրահարույց հայտարարություններից մի քանիսը.

Ա) «Որպես վարչապետ՝ հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից»:

Բ) «Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020 թ. և արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն։ Սրանից առաջ էդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր պետության համար, մեր շահերի համար, մեր ապագայի համար, մեր ինքնության համար»:

Գ) «…Ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին պնդումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը… Սուտ է, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են: Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել»:

Սկսենք վերջինից: Նիկոլ Փաշինյանը, ինչպես դա ակնհայտ է իր հայտարարություններից ու նաև մեջբերված հատվածներից, նախընտրական ակտիվ քարոզչության թոհուբոհի մեջ մտած՝ հանրային օրակարգում վերաշրջանառում է իր և իր քարոզիչների այն քստմնելի ու ստահոդ թեզը, թե Արցախի հայությունն իբր չի կռվել, ըստ որում՝ ո՛չ 2020- ին, ո՛չ էլ հատկապես 2023-ին, փախել են, այս, այն: Ու հա, այն, թե իբր ինքն ընդհանրապես արցախցիներին նկատի չունի, փլուզվում է հենց մետրոյում օրերս տեղի ունեցած զազրելի դրվագով, ինչին անդրադարձել ենք. հուզական, զայրացած վիճակում մարդն ասում է այն, ինչ մտածում է, ինչ ենթագիտակցության մեջ է: Բայց հուզական ընկալումները, որքան էլ որ դրանք բնական են, դնենք մի կողմ ու խոսենք չոր փաստերով:

Առաջինը՝ հենց Նիկոլ Փաշինյանն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Մակրոնի ու Շառլ Միշելի «քավորությամբ», Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպմանը ուրացել է Արցախը, կոնկրետ՝ Արցախը ճանաչել է ադրբեջանապատկան: Ու, որ ամենաահավորն է, Փաշինյանն այդպիսով լեգիտիմացրել է Արցախի հայության դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու գործողությունները: Եվ հենց Փաշինյանի այդ ուրացումից հետո սկսվեց Արցախի ամբողջական շրջափակումը Ադրբեջանի կողմից: Շուրջ 9 ամիս Ադրբեջանը տոտալ շրջափակման ենթարկեց Արցախը, շուրջ 140 հազար արցախահայությանը: Փաշինյանի իշխանությունը ոչ մի գործնական քայլ չկատարեց այդ շրջափակումը ճեղքելու համար:

Երկրորդ՝ ԱՀ Պաշտպանության բանակը Փաշինյանի կողմից Արցախն ադրբեջանական տարածք ճանաչելուց հետո կարգավիճակային առումով ինքնապաշտպանության ուժից, միջազգային իրավունքի տեսանկյունից, վերածվեց «զինված խմբավորման», ինչը ևս մեկ ձևական հիմք էր Ադրբեջանի համար՝ Արցախի հայության դեմ ագրեսիան «արդարացնելու» առումով:

Երրորդ՝ շրջափակումից զատ, Ադրբեջանը Արցախի շուրջ շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացրեց ՊԲ ուժերը մոտ 10 անգամ գերազանցող զինուժ և ռազմական տեխնիկա: Իսկ 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ Ալիևի կողմից Արցախի հայության դեմ սկսած ագրեսիայի հենց սկզբից, Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարեց, որ Հայաստանը ոչ մի կերպ չի միջամտելու, իր խոսքերով՝ «չի ներքաշվելու պատերազմի մեջ»: Ասել կուզի՝ էն Ալիևը, էն՝ Արցախի հայերը, արեք նրանց հետ, ինչ ուզում եք:

Բայց, չնայած այդ ամենին, Արցախի ՊԲ-ն ցուցաբերել է զինված դիմադրություն:

Փաստ 1. ՔԿ նախագահը պաշտոնապես հրապարակել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, զոհերի թվում կա 5 անչափահաս:

Փաստ 2. Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է, որ ունի 192 զոհ, ինչպես նաև 511 վիրավոր: Հետագայում Ադրբեջանի իշխանությունները հայտնել են 198 զոհի մասին:

Հարց. Եթե արցախցիները չեն կռվել ու փախել են, կամ, թող ներեն մեզ զոհված մեր եղբայրները, «ճողոպրել են», ինչպես Փաշինյանն է պնդում, ապա այդ ինչի՞ց են զոհվել ադրբեջանական 198 գրոհայինները, էլ չենք խոսում 511 վիրավորների մասին:

Այնպես որ, եթե Արցախի վրա ադրբեջանական ագրեսիայից ճողոպրող եղել է, ապա քաղաքական առումով թիվ 1 ճողոպրողը հենց Նիկոլ Փաշինյանն է, որը բացեիբաց հասկացրեց թշնամուն, որ ոչինչ չի անելու՝ ի պաշտպանություն Արցախի հայության: Ավելին, նույն Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրերին անհեթեթ վիճակի մեջ դրեց իր իսկ ԱԳ նախարարին, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարում էր Արցախի հայության դեմ էթնիկ զտման իրականացման մասին: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը հակադարձեց Նիկոլ Փաշինյանի՝ դրանից մեկ թե երկու ժամ արած հայտարարությամբ, թե Արցախի քաղաքացիական բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում…

Էլիտայի մասին: Այն է՝ Արցախի ղեկավարության: Նրանց վերագրվող փախուստի մասին Փաշինյանի հայտարարությունը չի դիմանում ամենամեղմ քննադատությանն անգամ այն ակնհայտ պատճառով, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախկին նախագահներ, պետնախարարներ, բարձրաստիճան զինվորականներ, պետական գործիչներ, մինչև վերջ մնացել են Արցախում, ապօրինաբար գերեվարվել կամ առևանգվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, դատական ֆարսով դատապարտվել ու պահվում են Բաքվի բանտերում:

Այո, հնարավոր է՝ արցախցի որոշ ղեկավարներ տարբեր իրավիճակներում ու հանգամանքներում հասել են ՀՀ տարածք: Ու՝ ի՞նչ: Մի քանիսի օրինակով ընդհանրացումնե՞ր են անում: Ինչ վերաբերում է մեր ավելի քան 120 հազար հայրենակիցներին, որոնք մազապուրծ են եղել, ի՞նչ պիտի անեին: Փաշինյանի ուզածը կամ ցանկությունը ո՞րն էր՝ որ նրանք անխտիր բոլորը ադրբեջանական գերության ու բանտերի մեջ հայտնվեի՞ն: Իսկ գուցե Փաշինյանի «հոգին փառավորվե՞ր», որ կազմակերպված դիմադրության անհնարինության պայմաններում սեպտեմբերի 21- ից սկսած ադրբեջանական հրոսակը զանգվածային կոտորածի ենթարկեր Արցախի հայությանը:

Ինքը՝ Փաշինյանը, իր վարած «քաղաքականությամբ» Արցախը դրել էր այնպիսի անելանելի կացության մեջ, որ այնտեղ ղեկավարություն փոխվեր-չփոխվեր, իշխանություն փոխվեր կամ չփոխվեր, հետևանքը լինելու էր կատարված աղետը: Սա է հիմնականը: Այլ ոչ թե այն, որ աղետից մի քանի օր առաջ Արցախում ինչ-որ նախագահ է փոխվել: Փաշինյանը կարող է էլի փորձել այդ աղետի պատասխանատվությունը գցել այլոց գրպանը: Բայց կատարվածի համար իր մեղքն ու պատասխանատվությունն անհնար է ջնջել:

Հատկապես այն բանից հետո, երբ նա ինքը հայտարարում է, որ 2020-ի կորստաբեր պատերազմը եղել է «գիտակցված զոհողություն»: Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցված ու կանխամտածված արել է ամեն ինչ, որպեսզի լինի պատերազմ: Ավելին, արել է ամեն ինչ, որպեսզի այդ պատերազմում «զոհվի» կամ զոհաբերվի Արցախը: Որովհետև, տեսեք-տեսեք, Փաշինյանին ու նրա պես «դատողներին» Արցախն էր խանգարում, որ անկախ ու երջանիկ լինեն, բազմամիլիոնանոց պարգևավճարներ ու հիպոտեկային ճոխ բնակարաններ ունենան:

Հա, ու Փաշինյանի ասելով չի, էլի, թե՝ «պետություն ձեռք բերեցինք»: Բա մինչև այդ որտե՞ղ էինք ապրում: Լավ-վատ, մենք պետություն ունենք 1991-ից վերսկսած, հետո՞ ինչ, որ Փաշինյանն ատելով ատում է այդ պետությունն ու համարում է, որ Հայաստանի պատմությունը 2018 թվին իր վարչապետ դառնալուց հետո է սկսվել:

Իսկ «պատմական արդարությանը» (և ոչ միայն) անդրադառնալու առիթ դեռ կլինի: Նշենք միայն, որ սեփական պատմությունից հրաժարվելը ուղիղ գծով նշանակում է մանկուրտացում: Իսկ կոնկրետ Փաշինյանի հայտարարությունները նախանշում են անդունդ, որի մեջ կանէանան պետությունը, ազգությունը, հայկական ինքնությունը:

Դա կլինի այն, ինչը Ազգային հերոսը բնորոշել է որպես «շրջել վերջին էջը»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում