Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Քաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան

Բնակարան, ավտոկայանատեղի, միլիոնավոր եկամուտներ․ ինչ է հայտարարագրել ՊԵԿ նախագահը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հայտարարագրերը, վերլուծել է ներկայացված տվյալները և առանձնացրել հիմնական փաստերը։

Նշենք, որ Էդուարդ Հակոբյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի նոյեմբերի 28-ին։ Մինչ այդ՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ից զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ ArmLur.am-ը պարզեց, որ 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Հակոբյանը ունի 2 միավոր անշարժ գույք՝ Երևանում գտնվող բնակարան և ավտոկայանատեղի, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի հուլիսի 28-ին՝ համատեղ սեփականությամբ։ Նա նաև ունի 2018 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա՝ որպես 90 և ավելի օր փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց։

Հայտարարագրից պարզ է դառնում, որ նա փոխառություններ է տրամադրել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին՝ 16 մլն 560 հազար դրամ, ինչպես նաև ունեցել է վերադարձված փոխառություն՝ 4 մլն 341 հազար 643 դրամի չափով։

Բանկային հաշիվներում Հակոբյանը ունեցել է 2 մլն 455 հազար 979 դրամ և 5 մլն 266 հազար 666 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 4 մլն դրամ։ Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2024 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 23 մլն 361 հազար 229 դրամ։ Դրանից 3 մլն 997 հազար դրամը եկամտային հարկի վերադարձ է, 3 մլն 353 հազար դրամը՝ աշխատավարձ ՊԵԿ-ից, իսկ 15 մլն 915 հազար դրամը՝ ֆինանսների նախարարությունից ստացած աշխատավարձ։ Նա նաև ստացել է ապահովագրական հատուցում «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ից։ Միևնույն ժամանակ, Հակոբյանի վարկային պարտավորությունները տարեվերջին կազմել են 40 մլն 149 հազար դրամ, իսկ միայն վարկի մարման ուղղությամբ վճարել է 5 մլն 449 հազար դրամ։«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաև, որ 2023 թվականին, երբ Հակոբյանը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը, նրա բանկային հաշիվներում առկա է եղել 4 մլն 310 հազար դրամ, կանխիկ՝ 4 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմել է 19 մլն 987 հազար դրամ։ Նույն տարում նրա վարկային պարտավորությունները կազմել են ավելի քան 41 մլն դրամ, իսկ վարկի մարման համար վճարել է շուրջ 5 մլն 452 հազար դրամ։

 

Ինչ վերաբերում է ընտանիքին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նաև Հակոբյանի կնոջ՝ Անուշ Միքայելյանի հայտարարագիրը։ Վերջինս 2024 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության MAZDA ավտոմեքենա՝ 6 մլն դրամով, իսկ իր 2012 թվականի TOYOTA-ն վաճառել է 4 մլն դրամով։ Նա ունի նաև բաժնետոմս՝ 1 մլն 97 հազար դրամ արժողությամբ, որը ստացել է ժառանգությամբ։ Բանկային ավանդները կազմել են ընդհանուր առմամբ ավելի քան 16 հազար դոլար, իսկ բանկային հաշիվներում ունեցել է տարբեր արժույթներով միջոցներ՝ շուրջ 2 մլն 640 հազար դրամ, ինչպես նաև փոքր չափերի դոլար և եվրո մնացորդներ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 800 հազար դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Միքայելյանի տարեկան եկամուտը կազմել է 21 մլն 225 հազար դրամ։ Նա աշխատավարձ է ստացել «Հայկական ծրագրեր» ընկերությունից՝ ավելի քան 13 մլն դրամ, ինչպես նաև Տնտեսագիտական համալսարանից՝ շուրջ 804 հազար դրամ։ Բացի այդ, ստացել է շահաբաժին՝ 1 մլն 154 հազար դրամ, նվիրատվություններ՝ ընդհանուր 1 մլն 225 հազար դրամ, ապահովագրական հատուցում, գույքի վաճառքից եկամուտ՝ 4 մլն դրամ, ինչպես նաև բանկային տոկոսներ և եկամտային հարկի վերադարձ։ Նրա վարկային պարտավորությունները կազմել են մոտ 28 մլն 927 հազար դրամ, իսկ վարկի մարման ուղղությամբ վճարել է ավելի քան 2 մլն 563 հազար դրամ։ Նա նաև իրականացրել է 6 մլն դրամի միանվագ խոշոր ծախս։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Էդուարդ Հակոբյանի ընտանիքը տնօրինում է միլիոնավոր դրամների եկամուտներ, բայց միաժամանակ՝ զգալի վարկային պարտավորություններ։ Սակայն առաջանում են մի շարք հարցադրումներ․ որքանո՞վ են համաչափ եկամուտներն ու տասնյակ միլիոնների հասնող վարկային պարտավորությունները։ Ի՞նչ աղբյուրներով են ձևավորվում փոխառությունների նման ծավալները և դրանց շրջանառությունը։ Ինչպե՞ս է բացատրվում նվիրատվությունների և գույքի առքուվաճառքի ակտիվությունը։ Այս հարցերը մնում են բաց։ Փաստաթղթերի ուսումնասիրությունը չի պարզաբանում սրանք»։