Անահիտ Ավանեսյանը զարմացրել է կուսակիցներին․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Ներիշխանական կուլիսներում ՔՊ ընտրությունների երկրորդ փուլից հետո ակտիվորեն քննարկում են, թե ինչպես է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այդքան ձայն ստացել` նա ամենաշատ ձայներ ստացած կինն է եւ նախընտրական ցուցակի եռյակում է հանգրվանելու։
ՔՊ-ում անարդար են համարում Ավանեսյանի ստացած ձայները, հիշում են, որ ամիսներ առաջ՝ սեպտեմբերին, նա չկարողացավ վարչության անդամի ընտրություններում այնքան ձայն հավաքել, որ տեղ զբաղեցնի կուսակցական ղեկավար մարմնում, եւ ներկայիս քվեները պայմանավորում են առողջապահության պարտադիր համակարգի ներդրմամբ, որը դրական ազդեցություն է գործել հանրային որոշ շերտերի, այդ թվում՝ նաեւ ՔՊ շարքային ընտրիչների մոտ, ուստի կարծում են, որ Անահիտ Ավանեսյանն անհավասար մրցակցության մեջ է եղել իրենց հետ։
Ի դեպ, հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն էլ ՔՊ վարչության անդամ չէ, նա չէր էլ առաջադրվել, բայց երկփուլ ընտրությունների արդյունքում Փաշինյանից հետո է՝ երկրորդը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 31․ 03․ 26




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց