Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան

Միլիարդատեր պաշտոնյան, որը միլիոնավոր եկամուտներ ունի նաև բնամթերքով. ով է նա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի դեկտեմբերի 18-ից։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նրա և կնոջ՝ Մերի Սարգսյանի հայտարարագրերը, որտեղ երևում է, որ նրանք կուտակել են բազմաբովանդակ գույքային փաթեթ՝ բնակարաններ և հողամասեր, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը նա ստացել է նվիրատվությամբ դեռևս 1995 թվականի փետրվարի 8-ին։ Ավելի ուշ՝ 2019 թվականի հունվարի 12-ին, գնել է բնակարան Ռուսաստանում, իսկ 2020 թվականի փետրվարի 10-ին ձեռք է բերել հողամաս Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում։ 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ձեռք է բերել ևս մեկ հողամաս՝ Շողակաթ համայնքում։

2024 թվականին՝ նոյեմբերի 21-ին, նա ժառանգությամբ ստացել է ևս երկու բնակարան Երևանում։ Միաժամանակ, հաշվետու տարվա ընթացքում՝ դեկտեմբերի 4-ին, օտարել է Երևան քաղաքում գտնվող մի բնակարան, որը նախկինում ստացել էր նվիրատվությամբ։

Այսպիսով, տարվա վերջի դրությամբ Արման Ավետիսյանի անունով առկա է եղել 5 միավոր անշարժ գույք՝ բնակարան Երևան Կենտրոնում, երկու հողամաս Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում, բնակարան Ռուսաստանում և մեկ այլ բնակարան Երևանում՝ ժառանգությամբ ստացված։

Պաշտոնյան հայտարարագրել է նաև մեկ տրանսպորտային միջոց՝ Audi 2022, որը ստացել է նվիրատվությամբ 2023 թվականի հունիսի 28-ին։ Ումից, ինչ ծառայության դիմաց է ստացել նվիրատվությունը, հայտարարագրից պարզ չէ։ 2024 թվականին վաճառում է նշված մեքենան 16,500,000 դրամով։

Ֆինանսական հատվածում պատկերն առավել ծավալուն է։ Տարվա վերջի դրությամբ Արման Ավետիսյանի ստացած փոխառությունների ընդհանուր գումարը կազմել է 77,326,517 դրամ, իսկ վարկի մայր գումարի մնացորդը՝ 27,818,800 դրամ։ Նա միաժամանակ ունեցել է զգալի չափերի ավանդներ՝ 35,000 ԱՄՆ դոլար, 1,100 ԱՄՆ դոլար, 122,000,000 դրամ, 80,022 ԱՄՆ դոլար, 7,198 եվրո և 7,632 եվրո։ Բանկային հաշիվների մնացորդը, առանց ավանդների, կազմել է 3,504,000 դրամ, էլեկտրոնային հաշիվների և կրիպտոարժույթի մնացորդը՝ 25,000 դրամ։ Կանխիկ դրամական միջոցների մասով հայտարարագրվել է 16,500,000 դրամ, 30,000,000 դրամ և 56,000 ԱՄՆ դոլար։

Հաշվետու տարվա եկամուտների կառուցվածքը ևս ուշագրավ է։ Արման Ավետիսյանը հայտարարագրել է 7,800,000 դրամ ստացած վարկեր և փոխառություններ, 16,500,000 դրամ՝ գույք օտարելուց ստացված եկամուտ, ժառանգությամբ ստացված դրամական միջոցներ՝ 95,000 ԱՄՆ դոլար, 55,000 ԱՄՆ դոլար, 34,670 ԱՄՆ դոլար և 362,000 դրամ։ Նրա աշխատավարձը կազմել է 11,509,723 դրամ։ Բացի այդ, տրված փոխառություններից և բանկային ավանդներից ստացել է տոկոսային եկամուտներ՝ 1,896,000 դրամ, 348,000 դրամ, 1,781,000 դրամ, 3,966 ԱՄՆ դոլար և 321 եվրո։ Ընդհանուր հայտարարագրված դրամական եկամուտը կազմել է 58,050,315.62 դրամ, իսկ բնամթերային ձևով ստացված եկամուտը՝ 58,212,000 դրամ։

Արման Ավետիսյանը մասնակցություն ունի նաև մի շարք առևտրային կազմակերպություններում։ Նա 100 տոկոս բաժնեմաս ունի «Ենյան» ՍՊԸ-ում, «Ենյան Էներջի» ՍՊԸ-ում, «Ենյան Գրուպ» ՍՊԸ-ում և «Նազիկ Սարգսյան» ՍՊԸ-ում, ինչպես նաև 34 տոկոս բաժնեմաս՝ «Ուսանող-Ռետրո» ՍՊԸ-ում։ Ուշագրավ է, որ «Ենյան Գրուպ» ՍՊԸ-ի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է նաև հավատարմագրային կառավարման միջոցով․ համապատասխան պայմանագիրը կնքվել է Վագիֆ Շահբազյան Արամայիսի հետ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին։

Ծախսերի մասով Արման Ավետիսյանը նշել է 2,500,000 դրամ՝ հանգստի ճանապարհածախսի և կեցության համար, 6,182,681 դրամ՝ վարկի մարման վճարումների համար և 7,480,000 դրամ՝ մեկանգամյա ծախսերի տեսքով։

Սակայն ընտանիքի իրական գույքային պատկերը ամբողջանում է հատկապես կնոջ՝ Մերի Սարգսյանի հայտարարագրով, որտեղ ծավալներն ավելի խոշոր են։ Մերի Սարգսյանը 2024 թվականին հայտարարագրել է արտադրական և հասարակական նշանակության շինություններ, բնակարաններ, ավտոտնակներ և հողամասեր։ Այդ գույքերը տեղակայված են Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Դիլիջանում և Ծաղկաձորում։ Դրանց մի մասը ձեռք է բերվել նվիրատվությամբ, մյուս մասը՝ գնմամբ, տարբեր տարիների ընթացքում՝ 2010-ից մինչև 2024 թվականը։ Տարվա վերջի դրությամբ Մերի Սարգսյանի անունով առկա է եղել 12 միավոր անշարժ գույք։ Դրանց թվում են՝ Երևանում գտնվող 1/2 բաժնային արտադրական շինություն, Երևանում գտնվող 4 հասարակական շինություն, հասարակական նշանակության շինություններ Դավթաշենում, Դիլիջանում և Կենտրոնում, ավտոտնակ և բնակարան Կենտրոնում, ինչպես նաև հողամասեր Ծաղկաձորում, Էրեբունիում և Դավթաշենում։

Մերի Սարգսյանը հայտարարագրել է նաև Շոբա ՍՊԸ-ին տրված և վերադարձված 67,000 ԱՄՆ դոլարի փոխառություն։ Նրա բանկային ավանդները կազմել են 619,180 դրամ, հաշիվների մնացորդները՝ 16,344,045 դրամ, 20,325 ԱՄՆ դոլար և 34.49 եվրո։ Կանխիկ միջոցները ևս խոշոր են՝ 74,500,000 դրամ, 48,500,000 դրամ և 115,000 ԱՄՆ դոլար։

Մերի Սարգսյանի տարեկան եկամուտները հասել են 218,560,374 դրամի, իսկ բնամթերային ձևով ստացված եկամուտը կազմել է 346,428,000 դրամ։ Նա նաև հայտարարագրել է 65,540.61 ԱՄՆ դոլար վարկի մնացորդ և 70,275,000 դրամ վարկի մայր գումար։ Ծախսերի մասով նշել է 8,000,000 դրամ հանգստի համար, 9,101,000 դրամ վարկի մարման վճարումներ և 63,311,091 դրամ մեկանգամյա ծախսեր։

Կնոջ հայտարարագրում առանձին ուշադրության է արժանի նաև թանկարժեք գույքը։ Մերի Սարգսյանը հայտարարագրել է ժամացույցներ՝ 17,900 ԱՄՆ դոլար արժողությամբ՝ 2024 թվականին, որը ձեռք է բերել Դուբայ մոլից, և 17,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մեկ այլ ժամացույց, ձեռք բերված 2023 թվականին։

Խնդրահարույց հարցադրումներ.
Արման Ավետիսյանի և Մերի Սարգսյանի հայտարարագրերը վկայում են ոչ միայն մեծ ունեցվածքի, այլ նաև կապիտալի բազմազան աղբյուրների մասին։ Եթե պաշտոնյայի աշխատավարձը տարեկան կազմում է շուրջ 11.5 մլն դրամ, ապա ընտանիքի ընդհանուր հայտարարված ակտիվները, դրամական միջոցներն ու գույքային հիմքը բազմակի անգամ գերազանցում են այդ չափը։

Իհարկե, սա ինքնին դեռ իրավական խախտման ապացույց չէ, բայց ակնհայտորեն հարցեր է առաջացնում գույքի ձևավորման աղբյուրների, ընտանիքի ֆինանսական շարժերի ծագման, նվիրատվությունների և ժառանգությունների ծավալի, ինչպես նաև բիզնես մասնակցությունների իրական տնտեսական բովանդակության վերաբերյալ։

Առանձնապես ուշագրավ է, որ ընտանիքի գույքային հիմնական ծանրությունը զգալիորեն կենտրոնացած է ոչ միայն պաշտոնյայի, այլ նաև կնոջ հայտարարագրի վրա։ Սա հաճախ կիրառվող սխեմա է, երբ պաշտոնատար անձի ընտանիքի ընդհանուր ակտիվները փաստացի բաշխվում են ընտանիքի տարբեր անդամների միջև, սակայն հանրային հետաքրքրության տեսանկյունից գնահատման առարկան պետք է լինի ոչ թե առանձին անհատների, այլ ամբողջ ընտանիքի համակցված ֆինանսական պատկերը։

Եվ խնդիրն ոչ միայն ունեցվածքի չափն է, այլ դրա ձևավորման տրամաբանությունը, համադրելիությունը պաշտոնեական կարգավիճակի հետ և հանրային վերահսկողության անհրաժեշտությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը փաստում է, որ պաշտոնյայի ընտանիքի ունեցվածքը խոշոր է, բազմաշերտ և պահանջում է առավել խորքային հանրային ու ինստիտուցիոնալ ուշադրություն»։