Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը

1 ընտանիքից 3 հոգով ՊԵԿ-ում են աշխատում. Ունեցվածքի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Դավիթ Մաթևոսյանի՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագիրը։ Նա Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի փետրվարի 23-ին։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաև, որ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները՝ կինը և հայրը, ևս բարձր պաշտոններ են զբաղեցնում նույն կառույցում՝ ՊԵԿ-ում։ ՊԵԿ գլխավոր քարտուղարի հայրը՝ Վարդան Մաթևոսյանը, ՊԵԿ մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության պետի տեղակալ, իսկ կինը՝ Արփի Ավետյանը, զբաղեցնում է ՊԵԿ հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության մաքսային գործարքների հսկողության և ռիսկերի վերլուծության բաժնի պետի տեղակալի պաշտոնը։

5 միավոր անշարժ գույք

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Դավիթ Մաթևոսյանը հայտարարագրել է 5 միավոր անշարժ գույք։ Մասնավորապես, նրա համատեղ սեփականության մեջ են գտնվում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ 2017 թվականի ապրիլի 19-ին ձեռք բերված ավտոտնակ և բնակարան, ինչպես նաև նույն վարչական շրջանում՝ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին ձեռք բերված ևս մեկ ավտոտնակ և բնակարան։ Բացի այդ, հայտարարագրում ներառված է նաև Փարաքար համայնքում գտնվող բազմամյա տնկին, որը ձեռք է բերվել 1991 թվականի մարտի 2-ին։

Տրանսպորտային միջոցների մասով Դավիթ Մաթևոսյանը հայտարարագրել է Lexus մակնիշի ավտոմեքենա՝ 2005 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2019 թվականի մայիսի 13-ին։

Դրամական միջոցներ

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ պաշտոնյայի բանկային հաշիվներում առկա է 2,639,667 դրամ և 29,858 դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմում են 5,000 ԱՄՆ դոլար, 10,000,000 դրամ և 6,000 եվրո։

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա հաշվետու ժամանակաշրջանում Դավիթ Մաթևոսյանի եկամուտները կազմել են ընդհանուր 32,853,400 դրամ։ Այդ թվում՝ 295,035 դրամը ստացել է որպես այլ եկամուտ ՀՀ ֆինանսների նախարարությունից, 31,393,152 դրամը՝ որպես ստացված վարկ Արդշինբանկից, 240,000 դրամը՝ վարձակալության դիմաց ստացված վճար Նայրուհի Ստեփանյանից, իսկ 925,213 դրամը՝ որպես աշխատավարձ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե»-ից։

Միևնույն ժամանակ, պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ Դավիթ Մաթևոսյանի վարկային պարտավորությունները կազմել են 43,060,052 դրամ, որից 11,666,900 դրամը՝ բնակարանի համար, իսկ 31,393,152 դրամը՝ նախագծային բնակարանի համար։

Ընտանիքի անդամների հայտարարագրերը

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նաև Դավիթ Մաթևոսյանի հոր՝ Վարդան Մաթևոսյանի հայտարարագիրը, ով զբաղեցնում է ՊԵԿ մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության պետի տեղակալի պաշտոնը և պաշտոնը ստանձնել է 2023 թվականի նոյեմբերի 1-ին։ Պարզվել է, որ նա հայտարարագրել է Volkswagen մակնիշի ավտոմեքենա՝ 2022 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2022 թվականի հուլիսի 18-ին։ Նրա բանկային հաշիվներում առկա է 7,505,774 դրամ, ինչպես նաև կանխիկ դրամական միջոցներ՝ 5,000 ԱՄՆ դոլար, 2,000,000 դրամ և 4,500 եվրո։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13,124,192 դրամ, որից 534,474 դրամը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից, իսկ 12,589,718 դրամը՝ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե»-ից։ Վարկային պարտավորությունը կազմում է 2,865,877 դրամ՝ բնակարանի համար։

Ուսումնասիրվել է նաև պաշտոնյայի կնոջ՝ Արփի Ավետյանի հայտարարագիրը, ով հանդիսանում է ՊԵԿ հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության մաքսային գործարքների հսկողության և ռիսկերի վերլուծության բաժնի պետի տեղակալ և պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մարտի 26-ին։ Հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվներում առկա է 166,054 դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմում են 3,200 ԱՄՆ դոլար, 1,950,000 դրամ և 2,700 եվրո։ Նրա եկամուտը կազմել է 7,026,125 դրամ, որը ստացել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե»-ից։

Հարցեր՝ հայտարարագրված գույքի և պաշտոնների համադրության շուրջ

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը առաջ է բերում մի շարք հարցեր։ Ինչպե՞ս է ձևավորվել Դավիթ Մաթևոսյանի գույքային այս ծավալը՝ հաշվի առնելով պաշտոնական աշխատավարձի չափը։ Ինչպե՞ս է ստացվում, որ ընտանիքի երեք անդամն էլ զբաղեցնում են պաշտոններ նույն կառույցում՝ Պետական եկամուտների կոմիտեում։ Արդյո՞ք առկա են շահերի բախման ռիսկեր՝ հաշվի առնելով նրանց զբաղեցրած պաշտոնների առանձնահատկությունները։»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: